Ֆինանսների փոխնախարարը նշել է համընդհանուր հայտարարագրման 3 նպատակ. քննարկում ԱԺ հանձնաժողովում

ԼԼիլիթ Ասատրյան

Եկող տարվանից նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Նախագիծն արդեն Ազգային ժողովում է, այսօր քննարկվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հայտարարագրումը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարում, 2024-ին ներկայացվելու է 2023-ի հաշվետվությունը, և այդպես շարունակ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ հայտարարագրումն իրականացվելու է ինքնաշխատ եղանակով՝ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Յուրաքանչյուր հարկատու ֆիզիկական անձ ունենալու է նույնականացման տվյալներ, որոնցով մուտք է գործելու համակարգ, որտեղ կտեսնի իր համար նախագծված հայտարարագիրը: Եթե հայտարարագրում որևէ փոփոխության կարիք չկա, ապա պահանջվում է հաստատել նախագիծը, եթե փոփոխությունների կարիք կա, հայտարարատուին հնարավորություն կտրվի կատարել այն:

Կառավարության հեղինակած նախագծի համաձայն` առաջին փուլում պարտադիր հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայողները, ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպով կապակցված անձինք: Փոխնախարարը պարզաբանեց՝ խոսքն այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ 20 մլն դրամ կամ ավելի ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից: Ամբողջական ցանկը շարադրված է նախագծում:

2-րդ փուլում կներառվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները: Վերջին՝ 3-րդ փուլում, հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Արման Պողոսյանը կարևորեց, որ համակարգը սոցիալական կրեդիտների հնարավորություն է ստեղծելու:

Արման Պողոսյան - Սա ենթադրում է, որ հայտարարատու ֆիզիկական անձինք հնարավորություն են ունենալու կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և սահմանված կարգով փաստաթղթավորված ծախսերը` և՛ իրենց, և՛ իրենց ընտանիքի անդամների համար, որոշակի չափով նվազեցնել հարկման բազաներից, որոշ դեպքերում այդ գումարը հետ ստանալ:

Փոխնախարարը համակարգի ներդրման երեք նպատակ առանձնացրեց: Առաջինը ֆիզիկական անձանց հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է, երկրորդը՝ սոցիալական բաղադրիչի ամրագրումը, վերջնանպատակը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է:

Արման Պողոսյան - Համակարգի ներդրման սկզբնական փուլում մեծ ֆիսկալ ազդեցություն չի ակնկալվում, որովհետև այս փոփոխությամբ չի առաջարկվում որևէ չհարկվող եկամուտ դարձնել հարկվող, որևէ հարկվող եկամտի դրույքաչափի բարձրացում, բայց հարկեր վճարելու մշակույթի տրամաբանությամբ, այո, մենք ակնկալում ենք, որ համակարգի կայացումից հետո ունենալու ենք լրացուցիչ հարկային եկամուտներ:

Սահմանված կարգով հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքներ են նախատեսվում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Անչափահասները հայտարարագիր չեն ներկայացնի: Նախագիծը կքննարկվի նաև խորհրդարանական լսումների ձևաչափով:

Հեղինակ` Անի Օհանյան:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում