Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ 9 ամսում աճել է մոտ 83 տոկոսով

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ այս տարի աննախադեպ՝ 82.7 տոկոս աճ է գրանցել 9 ամսում: Գումարային ծավալը կազմել է 3 մլրդ 371 մլն դոլար, որի առյուծի բաժինը Ռուսաստանինն է՝ 3 մլրդ 207 մլն դոլար: Ընդ որում՝ էական տարբերվում են արտահանման և ներմուծման մասով գրանցված փոփոխությունները:

Ներմուծումն աճել է ավելի քան կիսով չափ, իսկ արտահանումը՝ 2.4 անգամ: Հիմնական արտահանված ապրանքներն են՝ ալկոհոլային խմիչքները, ընկուզեղենը, թարմ և սառեցված պտուղ-բանջարեղենը, ադամանդը, դեղամիջոցները: Ներմուծված հիմնական ապրանքներն են՝ գազը, վառելիքը, կաթնամթերքը:

Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Եթե մենք համեմատենք նախորդ տարվա թվերը և էս տարվա թվերը, ապա կտեսնեք շեշտակի աճ բոլոր ոլորտների, որի շրջանակում մենք միշտ համագործակցել ենք ԵԱՏՄ գործընկերների հետ:

ԵԱՏՄ-ին անդամակցելու սկզբնական շրջանում՝ 7 տարի առաջ, Հայաստանը հավասարաչափ առևտրաշրջանառություն ուներ նաև Եվրամիության հետ՝ նշում են մասնագետները:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Հարաբերակցությունը փոխվել է, եթե 7 տարի առաջ ԵՄ-ի և ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը ՀՀ ապրանքաշրջանառության մեջ հավասար էր իրար՝ 25-ական տոկոս, ապա 22 թվականին էդ հարաբերակցությունը էականորեն փոխվել է հօգուտ ԵԱՏՄ երկրների:

Հայաստանն այս պահին ԵԱՏՄ-ում աշխատում է արտահանման շուկան ավելի դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ նշում են էկոնոմիկայի նախարարությունից, հիշեցնում՝ այս պահին արտոնյալ առևտրային ռեժիմներ կան Սերբիայի և Վիետնամի հետ:

Հասմիկ Սարգսյան (ՀՀ ԷՆ միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ) -  Գործում է առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր Չինաստանի հետ, և նաև հիմա բանակցային փուլերում են գտնվում և նաև ուսումնասիրման փուլերում ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը ԵԱՏՄ շրջանակներում, Իրանի հետ կար ազատ գոտու համաձայնագիր, հիմա հիմնական ազատ համաձայնագրի ուղղությամբ՝ Եգիպտոսի, Իսրայելի, Ինդոնեզիայի և Հնդկաստանի:

Այս տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում նաև առանձնանում է ավելի շատ վճարած և ավելի քիչ ստացած մաքսային մուտքերի առումով: Գործող պայմանագրի համաձայն՝ մեր երկիրը ստանում է միության մաքսային ընդհանուր մուտքերի 1.22%-ը։ Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից 84 միլիարդ դրամով պակաս գումար է ստանալու, այնինչ տարեսկզբին ակնկալվում էր 115 մլրդ դրամի եկամուտ: Պատճառը, ըստ մասնագետների՝ ԵԱՏՄ անդամ 2 երկրների տնտեսական ոչ այնքան լավ վիճակն է:

Հասմիկ Սարգսյան - 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ին հատկացվել է 92 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցվել 207 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով, որ մուտքերն ու ելքերը անհամաչափ են և հաշվեկշռված չեն, ներկայումս աշխատանքներ են վարվում արդարացի մեխանիզմ մշակելու ուղղությամբ:

Երբ Հայաստանի համար նախկինում տոկոս է ֆիքսվել, այդ ժամանակ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ մեր երկիրը նման աճի ներուժ կարող է ունենալ՝ նշում է Վաղարշակ Հակոբյանը:

Վաղարշակ Հակոբյան - էնտեղ դրույքաչափերի ավելացման խնդիր կա տոկոսների մասով, և ՀՀ-ի կողմից լիազորված անձինք և պատկան մարմինները այդ հարցով զբաղվում են, ինչպես նաև մենք մեր գործուն մասնակցությունն ենք ունենում այդ բոլոր փոփոխություններին և, այո՛, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ մասով ՀՀ-ն լինի ավելի շահեկան վիճակում:

Ըստ Արմեն Քթոյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրները հասկանում են, որ ներկա տվյալները կարճաժամկետ են, և նման արագ աճը սովորական պայմաններում լինել չէր կարող, այդ իսկ պատճառով պետք չէ սպասել տոկոսադրույքի փոփոխության, քանի որ այս ամենի արդյունքում, միևնույն է, Հայաստանը մեծ օգուտներ է քաղել: Մասնագետը մեկ այլ հանգամանք է նշում՝ միայն թվերը չէ, որ Տնտեսական միության մեջ կարևոր են, կան մի շարք առանցքային գործոններ ևս:

Արմեն Քթոյան - ԵԱՏՄ շրջանակներում այս թվերը, որոնք որ կան, առևտրի ակտիվացում և այլն, սա, օրինակ՝ նոր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպմանը նպաստե՞լ է ՀՀ-ում, թե՞ ոչ, բիզնես մշակույթի զարգացմանը նպաստե՞լ է, թե՞ ոչ, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նպաստե՞լ է, թե՛ ոչ, ՀՀ-ի գլոբալ մրցունակության մեր տնտեսության ավելացմանը նպաստե՞լ է, թե՞ ոչ: Ես կարծում եմ՝ այստեղ պատասխանն ավելի շատ ոչ է, քան այո:

Սակագնային քվոտաներ, պարենային անհրաժեշտ ապրանքներ, ըստ Վաղարշակ Հակոբյանի, ԵԱՏՄ-ն Հայաստանի համար այս պահին բավականին շահեկան են:

Վաղարշակ Հակոբյան - Մենք էս պահին և, ընդհանրապես, որևէ գործառութային այլընտրանք չունենք և մենք պետք է մաքսիմում, մաքսիմալ կերպով օգտագործենք ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները, ինչը մենք, ըստ էության, անում ենք:

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ում դեռևս մի շարք գլոբալ հարցեր կան, որոնք ըստ մասնագետների լուծում չեն ստանում՝ պայմանավորված հիմնականում քաղաքական գործոններով, խոսքը՝ գազի ընդհանուր շուկայի, միասնական արժույթի մասին է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում