Այգեշատի մանկապարտեզի նորոգումը, որ մեկնարկել է 2016-ին, կավարտվի հաջորդ տարի

ՀՀայկուշ Ասլանյան

Այգեշատցիներն անհամբեր սպասում են մանկապարտեզի բացմանը: Շինարարական աշխատանքները, որ սկսել են 6 տարի առաջ, անվերջ են թվում: Նախորդ դարի 60-ականներին կառուցված, արդեն վթարային շենքում առաջին անգամ նորոգում սկսվեց 2016 թվականին:

Լիպարիտ Հարությունյան (Այգեշատի վարչական ղեկավար) - Փոխվեցին դուռ-պատուհանները, տանիքը ու վերջ:

Պետական միջոցներով մեկնարկած շինարարությունը կանգ առավ ֆինանսավորման դադարեցման պատճառով: Գործն ավարտին հասցնելու և գյուղում աշխատող մանկապարտեզ ունենալու համար 2022 թվականին մանկապարտեզի շենքի հիմնանորոգման խնդիրը նորից բարձրացվեց ու ընդգրկվեց սուբվենցիոն փաթեթում: Աշխատանքներն արդեն վերսկսվել են: Պետության մասնակցությունը 70, համայնքինը՝ 30 տոկոս է:

Լիպարիտ Հարությունյան - Ներքին հարդարման աշխատանքներ են կատարում, պարսպապատվելու է, ջեռուցման համակարգ է անցկացվելու: Այս փուլում՝ այսքանը:

Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար: Գործելու է երեք խմբով, ունենալու է խաղասենյակներ ու ննջասենյակներ, բուժկետ, խոհանոց, որը, ի դեպ, մինչև նորոգումը շենքի հարևանությամբ էր: Նոր նախագծով այն ապամոնտաժվել ու ներս է բերվել: Շինարարությունն իրականացնող կապալառու ընկերությունը նպատակահարմար է գտել աշխատանքներում ներգրավել նաև համայնքի բնակիչներին:

Գևորգ Սահակյան (Այգեշատի բնակիչ) - Ով ինչքան կարողանում՝ օգնում է, եթե տեսնում է, որ շինարարները չեն հասցնում:

Տարածքը կբարեկարգեն ու մանկապարտեզի գույք ձեռք կբերեն տարբեր ծրագրերի միջոցով: Համայնքում ուրախ են՝ թեկուզ ուշացած, բայց եկող տարի նոր մանկապարտեզ կունենան: Կունենան նաև դեպի դպրոց ու պարտեզ տանող հարթ ճանապարհ, որի ասֆալտապատումը, ժամանակի ու գումարի սղության պատճառով տեղափոխվել է 2023 թվական: Համաֆինանսավորման ծրագրով, ի դեպ, հաջորդ տարի փոխվելու են նաև մշակույթի տան դռներն ու պատուհանները, անցկացվելու է ջրատար նոր համակարգ:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում