Բերքի իրացման խնդրի առաջ կանգնած հողագործները քանդում են իրենց այգիները

ՀՀայկուշ Ասլանյան

Նորիկ Մանուկյանն իր խաղողի այգու մետաղական լարերը հավաքել է, որ վազերն արմատախիլ անի: Տասնյակ տարիներով մշակած այգին հողին է հավասարեցնելու՝ իրացման դժվարություններ ունենալու պատճառով:

Նորիկ Մանուկյան (այգեգործ) - Ինչ անեմ՝ չքանդեմ, որ եկամուտ ստանամ, բայց չգիտեմ՝ ում հանձնեմ խաղողը, 70-80 դրամո՞վ, գալիս-ասում են՝ 80-ով տուր՝ տանեմ:

Ասում է՝ ամեն տարի բերքը հանձնելու խնդիր են ունենում: Հիմա էլ մթերողները պայմանագիր չեն կնքում: Ստիպված գործարանից գործարան են գնում, հերթերի մեջ մնում այնքան, մինչև խաղողը որակազարկվում ու արժեզրկվում է: Մթերողների առաջարկած գինը նույնիսկ ծախսը չի ծածկում: Հաշվել է՝ 1 կգ խաղողի ինքնարժեքը 120-130 դրամ է, իսկ իրենց 80-100 դրամ են առաջարկում:

Նորիկ Մանուկյան - Ընդունող չկա, ուր տանում ենք, շաբաթներով պիտի մնանք այնտեղ, որ կարողանանք հանձնենք:

Այգիները քանդում են Խանջյան, Հացիկ, Ալաշկերտ բնակավայրերի հողագործները: Շատերն արդեն վազերը կտրել, սպասում են՝ տրակտորը գա, արմատախիլ անի: Մարզպետարանում մտահոգված են խնդրով, բայց արգելելու իրավասություն չունեն:

Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Մեր լիազորությունների շրջանակներում չենք կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև յուրաքանչյուր սեփականատեր ինքն է տնօրինում իր սեփականությունը և յուրովի տիրապետում է իր գույքը:

Այգին քանդելն էլ ծախս է. մոտ 500 հազար դրամ է պետք տրակտոր վարձակալելու, քանդած վազերը այգուց հեռացնողներին վճարելու համար: Խանջյանցի այգեգործը 1,5 հա էլ անցած տարի է քանդել, որովհետև ոռոգման ջուր չի եղել, սպասվածից քիչ ու անորակ բերք է ստացել:

Նորիկ Մանուկյան - էս տարի էլի ահագին ունեմ՝ մի 50 շարք, 30-ը պիտի քանդեմ, տեսնենք՝ մնացածից կարո՞ղ ենք եկող տարի խաղող հանձնել:

Խանջյանի վարչական ղեկավարը, որը հրաժարվեց տեսախցիկի առաջ հարցազրույց տալ, ասաց՝ այգին քանդելու մասին որևէ մեկից դիմում չեն ստացել: Ըստ նրա՝ դիմումներն իրենց միջոցով պետք է հասցեագրվեն մարզպետարան: Դա Կառավարության սահմանած կարգ է, ըստ որի բարձրարժեք մշակաբույսից ցածրարժեքին անցնելիս և հակառակի դեպքում անհրաժեշտ է մարզպետարանի թույլտվությունը:

Արթուր Այվազյան - Մարզպետարանում մուտքագրվում է եզրակացություն ստանալու համար, որը համաձայնեցվում է Կադաստրի կոմիտեի և մարզպետարանի համապատասխան բաժնի հետ: Եզրակացություն է տրվում, որ հողային հաշվեկշռում փոփոխություններ կատարեն, իսկ դա չի կարող արգելք հանդիսանալ չքանդելու համար:

Խաղողագործները մտահոգված են. իրենց ապրանքի գինը գցում են նաև վերավաճառողները, որոնք իրենցից էժան վերցնում, թանկ հանձնում են գործարաններին:

Նորիկ Մանուկյան - Այգի չունի, բայց տոննաներով հանձնում է, իսկ ես իմ այգու խաղողը չեմ կարողանում հանձնեմ:

Գյուղացիները քանդած վազերի փոխարեն պտղատու ծառեր կտնկեն կամ բանջարեղեն կաճեցնեն: Բայց դրանից էլ առանձնապես սպասելիքներ չունեն, որովհետև ոռոգման ջրի չլուծված խնդիր ունեն:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում