Հայկական պատվիրակությունը Սեուլում հայ-կորեական գործակցության զարգացման հարցեր է քննարկել

ՀՀովհաննես Վարդանյան

Դիվանագիտական, տնտեսական և կրթական գործակցությունը զարգացնելու հարցեր են հայ խորհրդարանականները քննարկել Սեուլում: Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամները օրենսդիր և գործադիր մարմինների, նաև կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացրել են մեր երկրի հնարավորությունները.

Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի ղեկավար) - Հայաստանը ներկայացրել ենք որպես տարածաշրջանում հնարավոր լավ գործընկեր, որովհետև, ինչպես գիտեք, թե՛ Եվրոպայի, թե՛ ԵԱՏՄ երկրների հետ ունենք տնտեսական լավ հարաբերություններ, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց կորեական խմբի մոտ: 

Բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանի խոսքով՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանատուն հիմնելու առաջարկ են արել:

Ծովինար Վարդանյան - Հայաստանում դեսպանություն բացելու հարցը, կարող եմ ասել, դրական արձագանք է գտել բոլոր հանդիպումների ժամանակ, և տարբեր կողմեր բազմիցս ասել են, որ աջակցում են այդ օրակարգին և կաջակցեն այդ օրակարգին: 

Քննարկվել են նաև կրթական ոլորտում գործակցության, ուսուցիչների վերապատրաստման և հայկական դպրոցներում կորեերենի դասավանդման ծրագրերի մասին: Կորեական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին նաև այս բնագավառում: Այցը հայկական պատվիրակությունը հաջողված է համարում:

Ծովինար Վարդանյան - Շատ կարևոր է, որ այս այցից հետո այդ նախանշված քարտեզով մենք կարողանանք քայլ առ քայլ գնալ առաջ՝ էլ ավելի խորացնելու թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական և թե՛ կրթական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: 

Կորեացի գործընկերներին մեր խորհրդարանականները հրավիրել են Հայաստան: Այցը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում