Միրզոյանը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական լինելու մասին

ԳԳոհար Սարգսյան

Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մեր բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր հանդիպումները, ինչպես նաև Հայաստանից դուրս արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող և, ենթադրաբար, նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո և տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Մնացած դետալները դեռ քննարկվում են»,- ասաց նախարարը:

Միրզոյանն այս հարցում արձանագրեց հայկական կողմի կառուցողականությունը և ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում