Հոկտեմբեր 27-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի վարչապետը յարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբեր 27-ի ոճրագործութեան զոհերու հիշատակին:

Հայաստան մեծապէս կարևոր կը նկատէ Միացեալ Թագաւորութեան հետ համագործակցութեան յետագայ զարգացումը. Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղեց Ռիշի Սունաքին:

ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը Հոկտեմբեր 28-ին պիտի քննարկէ Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու հարցը:

Հայաստանի մէջ Եւրամիութեան դիտորդները առաջին պարեկութիւնը սկսան Ատրպէյճանի հետ սահմանին:

Մոսկուան դիմած է Երևանին՝ պարզաբանելու Զատուլինն ու Սիմոնեանը անցանկալի անձեր ճանչնալու կապակցութեամբ:

Օւերչուք և Ալիև քննարկած են հաղորդակցութիւններու ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբի գործունէութիւնը:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան հասնելու բանալին ուղիղ երկխօսութիւնն է. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Ուաշինկթոն անհանգստացած է միջուկային զէնքի վերաբերեալ ռուսական կողմի յայտարարութիւններէն. Պլինքըն:

Սթոլթընպըրգ Անգարա պիտի մեկնի ՝ քննարկելու Շուէտի և Ֆինլանտայի անդամակցութեան հարցը ՆԱԹՕ-ին:

Եւրոպան ռուսական կազէն կախուածութիւնը պակսեցուցած է. Պորել:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում