2019-ից հետո առաջին անգամ ՀՀ արդյունաբերությունը 8 ամսում 9.2 տոկոս աճ է արձանագրել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի արդյունաբերությունը 2019-ից հետո առաջին անգամ 8 ամսվա կտրվածքով 9 տոկոսից ավելի աճ է արձանագրել: Սակայն, ի տարբերություն 2019-ի, երբ աճի համար կարևոր գործոն էր հանքարդյունաբերությունը, այս դեպքում այդ ոլորտն անկում է արձանագրել, փոխարենը բարձր աճ կա մշակող արդյունաբերության ճյուղում: Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունն աճել է գրեթե 2 անգամ: Հաջորդը հիմնային մետաղների արտադրություն է՝ մոտ 29.5 տոկոսվ աճով, ապա՝ սննդամթերքը և խմիչքը: Ավելացել է թե՛ արտահանման և թե՛ ներքին շուկայում սպառման պահանջարկը՝ նշում է էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը:

Արմեն Եգանյան (ՀՀ ԷՆ արդյունաբերության քաղաքականության վարչության պետ) -  Բավականին մեծ աճ գրանցել է այն ենթաճյուղը, որը զբաղվում է ոչ մետաղական հանքանյութերի մշակմամբ և շինանյութերի արտադրությամբ, և բոլորս էլ տեսնում ենք, որ բավականին լուրջ շինարարության տեմպեր կան հանրապետությունում, և շինանյութերի պահանջարկի ավելացման հաշվին, բնականաբար, այդ ենթաճյուղում ունեցել ենք աճ:

Ըստ Եգանյանի` վերամշակող արդյունաբերության աճին նպաստել են նաև Կառավարության իրականացրած տարբեր ծրագրերը:

Արմեն Եգանյան - Դրա վառ օրինակներից է, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում, որոնք հումքային ապրանքներ են, որոշակի սահմանափակումներ են կիրառվում, և, հետևաբար, այդ ապրանքատեսակները սկսում են վերամշակվել ՀՀ-ում, և ստանում ենք ավելի բարձր ավելացված արժեք ՀՀ-ում:

Կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենի խոսքով` արտադրության ծավալների էական փոփոխություն չեն արձանագրել, քանի որ արտահանման ոլորտում որոշ խնդիրներ կան:

Արմեն Ջանվելյան (կաթնամթերք և մսամթերք արտադրող ընկերության տնօրեն) - Արտահանման ոլորտում փոխարժեքի կուրսի նվազումը բացասական ազդեց մեր վրա, որովհետև ձեռքբերումները ֆերմերներից իրականանում են դրամով, բայց վաճառքը փաստացի տեղի է ունենում դոլարով:

Խնդրին տեղյակ են նաև նախարարությունում, ներմուծման տեսանկյունից էլ դոլարի նկատմամբ արժևորված դրամը շահավետ է բիզնեսի համար: Ինչ վերաբերում է արդյունաբերության հետագա տեմպերին՝ Արմեն Եգանյանը մինչև տարեվերջ ավելի լավ ցուցանիշներ է ակնկալում:

Արմեն Եգանյան - Հիմնականում 3-րդ և 4-րդ եռամսյակներում տարվա կտրվածքով ավելի ակտիվ է լինում այդ ընկերություններում գործունեությունը, և դա նույնպես իր բացատրությունն ունի, մենք նշեցինք սննդի, խմիչքների մյուս արտադրությունները, որոնք որ հիմնականում նաև գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման վրա են նաև իրականացնում իրենց գործունեությունը:

Գումարային առումով Հայաստանի 8 ամսվա արտադրանքը կազմել է 1 տրլն 645 մլրդ դրամ:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում