Առաջարկվում է խստացնել սահմանված քաշից ավելի բեռ տեղափոխելու տուգանքի չափը

ԱԱրսեն Մկրտչյան

Որ փոխադրողը սահմանված քաշից ավելի բեռ տեղափոխելով չվնասի ճանապարհը, Կառավարությունն առաջարկում է բարձրացնել առավելագույն քաշը գերազանցելու դեպքում սահմանված տուգանքի չափը: Այժմ իրավախախտումը կատարելու դեպքում, անկախ բեռի քաշից, տնտեսվարողը վճարում է 200 հազար դրամ, նոր կարգավորմամբ առաջարկվում է մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար կիրառել 200 հազար դրամ տուգանք: Մեկ այլ կարգավորմամբ էլ, եթե տնտեսվարողը խոչընդոտի տեսչական մարմնի աշխատակցի գործունեությունը կամ չկատարի տրված կարգադրագիրը, կենթարկվի վարչական պատասխանատվության:

Արմեն Դանիելյան (տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար) - Ֆիզիկական անձի համար 150 հազար դրամ, իրավաբանական և պաշտոնատար անձի համար՝ 250 հազար դրամ:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով տուգանքի չափերին, Արմեն Դանիելյանը նշեց՝ սահմանված քաշը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ տոննան ավելի մեծ վնաս է հասցնում ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ հավելեց՝ տնտեսվարողները բողոքում են կարգավորումների խիստ լինելուց, բայց նախագիծը ավելի մեծ վնասը կանխելու միտում ունի:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, և պատշաճ վերահսկողություն չկա, մենք վերջում բոլորս միասին դրա համար ավելի թանկ ենք վճարելու, որովհետև եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, այդ շարքից դուրս եկած ճանապարհը բոլորի մեքենաներն ավելի շատ է վնասելու, եթե շարքից դուրս եկած ճանապարհի համար գումար ծախսվի, բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու:

Քննարկվող հաջորդ նախագծով Կառավարությունը նախատեսում է ակցիզային հարկով հարկել նիկոտին պարունակող կամ չպարունակող էլեկտրոնային ծխախոտը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ կավելանա բյուջեի եկամուտը:

Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Մեկ միլիլիտրի համար 2022 թվականին առաջարկվում է 50 դրամ ակցիզային հարկ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 55 դրամ ակցիզային հարկ:

Քննարկված նախագծերը հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն, դրանք կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում