«Ստանդարտ ընդ Փուրզը» վերահաստատել է Հայաստանի «B+» սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով

ԼԼիլիթ Ասատրյան

«Ստանդարտ ընդ փուրս» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Չնայած Հայաստանի տնտեսական աճը կտրուկ արագացել է 2022 թվականի առաջին կիսամյակում, սակայն, ըստ կառույցի փորձագետների, տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանում առաջացած խնդիրներով և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիայով:

Էդուարդ Հակոբյան (ՀՀ ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Պահպանումը և հատկապես կայուն հեռանկարի նշումը հուշում է այն մասին, որ մեզ մոտ տնտեսական զարգացումների հեռանկարները և տնտեսական աճի հեռանկարները կայուն են, այդ առումով ռիսկեր, որպես այդպիսին, չկան, և մյուս կարևոր հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը ավելի բարվոք վիճակում է գտնվում իր ֆիսկալ ցուցանիշների տեսանկյունից:

Բոլոր վարկանիշավորող գործակալությունները զգուշավորություն են ցուցաբերում ներկա իրավիճակում վարկանիշներ շնորհելիս՝ նշում է ֆինանսիստ Կարեն Զաքարյանը:

Կարեն Զաքարյան (ֆինանսիստ) - Ներկա իրավիճակում բնականաբար բոլոր երկրների մոտ ակնկալիքը էնպիսին է, որ լավագույն դեպքում կպահպանեն այն, ինչ ունեն, իսկ հաշվի առնելով ռիսկերը` նաև որոշակի նվազում կունենան: Ի հակադրություն դրան` մեզ մոտ պահպանվում են տեմպերը և նաև ավելանում, կարողացել ենք այնպես անել, որ այս իրավիճակում ռելոկանտների շնորհիվ որոշակի տնտեսական հավելյալ ակտիվություն ենք գրանցել: Այս առումով Հայաստանը կարող է քիչ պետություններից լինի, որոնք այս իրավիճակում պահպանել են և նաև դեպի դրական են փոխել որոշակի ակնկալիքներ:

Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնյայի՝ գնահատականը բալանսավորված է, իսկ դրական գործոնները գերակշռում են նշված ռիսկերին: Թե ինչ է պետք անել վարկանիշի բարձրացման համար՝ Էդուարդ Հակոբյանը նշում է.

Էդուարդ Հակոբյան - Տնտեսությունը պետք է շարունակի նույն տեմպերով ըստ էության աճել, այսինքն` կայուն աճի տեմպերը, բարձր աճի տեմպերը պետք է պահպանվեն, Կառավարությունը պետք է շարունակի իր ռեֆորմների քաղաքականությունը, ինչպես նաև պարտքի բեռը կառավարելի և կայուն մակարդակում պահպանի առաջիկա տարիներին:

Գործակալությունը վերանայել է ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ նախկին 1.3-ի փոխարեն դարձնելով 8.6 տոկոս: Կարեն Զաքարյանի խոսքով՝ ներկա գնահատականը մի շարք ազդակներ է տալիս օտարերկրյա ներդրողներին:

Կարեն Զաքարյան - Այն մարդկանց, ովքեր կարդում են միայն վերնագիրը, ինֆորմացիա է տալու, որ Հայաստանում իրերը վատ չեն, և ամեն ինչ կայուն է, բայց այն մարդիկ, ովքեր ավելի մանրամասն են նայելու, այնտեղ դրական շատ բացահայտումներ են տեսնելու իրենց համար, որ Հայաստանի տնտեսությունը իրականում բավականին արագ տեմպերով աճում է, և որ «Ստանդարտ ընդ փուրս»-ը իր գնահատականը փոխել է, այսինքն՝ 1.3 տոկոսից տնտեսական աճի կանխատեսումը դարձրել է 8.6: Սա շատ լուրջ փոփոխություն է, չնայած էդ 8.6-ը ևս հաշվի է առնում հնարավոր ռիսկերը, այսինքն` եթե էդ ռիսկերը ի հայտ չգան, մեր տնտեսական աճն ավելի բարձր կլինի:

Նշենք, որ նախորդ ամիս էլ «Ֆիթչ» գործակալությունն էր Հայաստանի վարկանիշը թողել B+ մակարդակում, դարձյալ կայուն հեռանկարով:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում