Գյումրիում նախատեսվում է ստեղծել 1000 աշխատատեղ ապահովող գործարան

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում նախատեսվում է կառուցել ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի գործարան։ Ակնկալվում է շուրջ մեկ տարում ունենալ մինչև 1000 աշխատատեղ։ Օրերս ավագանին միաձայն համաձայնություն տվեց Գյումրու համայնքապետարանի և «ԱՄՍՏԱԼ» ընկերության միջև հուշագիր ստորագրելուն:

Ընկերությունը նպատակ ունի Գյումրիում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են շինանյութեր։ Դա, ըստ քաղաքի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Գասպարյանի, հնարավորություն կստեղծի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ, նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը:

Հենրիկ Գասպարյան (Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ) - Մենք առաջարկել ենք տարածք մսի գործարանի տարածքում, մենք հուշագիր ենք ստորագրելու, հողամասը միանգամից չենք օտարելու, սկզբից վարձակալության հուշագիրը կստորագրենք:

Վարձակալությունը 50 տարի ժամկետով է։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց՝ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր։

Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Կոմբինատի տարածք ուղղորդեցինք, որովհետև ուսումնասիրություններով իրենց այդ հատվածը ձեռնտու է. գնացքի գծեր կան, որ հումք տեղափոխեն: Մեծ գործարան է լինելու, պրոֆիլներ կարտադրեն, որ մանկապարտեզ կառուցենք: Մոտ 1000 աշխատատեղը մեր քաղաքի համար կարևոր է։ Կարևոր է նաև, որ էժան հումք կլինի շինարարության համար։

Թույլտվություններն արդեն ունեն, ներդրումային ծրագրի առաջին փուլը՝ գործարանի կառուցումը, նախատեսվում է իրականացնել 3 ամսում:

Վարդգես Սամսոնյան - Իրենք շտապում են, ուզում են երեք ամսվա արագ հավաքվող կոնստրուկցիա, երեք-չորս ամսում կունենանք արտադրամի հատվածը։ Իրենք ունեն փորձ, Ռուսաստանում են արել, իրենք էլ, մենք էլ տրամադրված ենք, որ շատ արագ անենք։

Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն: Գյումրիի քաղաքային իշխանությունը բանակցում է նաև նոր ներդրողների հետ բնակարանշինության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում