Օրը՝ 60 վայրկյանում | 24.09.2022

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի և հետ շպրտվել. հայկական կողմում կորուստներ չկան:

Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ:

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար. Արարատ Միրզոյան:

Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում զորքերը վերադարձնել սկզբնական դիրքեր. ԱՄՆ դեսպանություն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը կոչ է արել «զերծ մնալ միակողմանի հայտարարություններից»:

Վարչապետը  և նախագահը շնորհավորական ուղերձ են հղել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 135-ամյակի առիթով:

ՆԱՏՕ-ի հրահանգիչները ժամանել են Բաքու՝ դասընթացներ անցկացնելու համար:

Թեհրանը կպատասխանի Ուկրաինայում իր դեսպանին հավատարմագրումից զրկելուն:

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-35 կործանիչների գնումը ամերիկյան F-16-երի փոխարեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում