Իրանը Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոն կբացի

ԼԼիլիթ Ասատրյան

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում: Թեհրանն առաջիկա 2 ամսում պատրաստվում է մեր երկրում իրանական ապրանքների առևտրի կենտրոն բացել: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:

Վարդան Կոստանյան (Իրանում ՀՀ առևտրական կցորդ) - Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա 100-ից ավելի իրանական ընկերություններ են ներկայացված լինելու, և մեր հայ սպառողները կամ նաև գործարարները կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ, ինչու չէ` նաև մտածելու համատեղ գործունեություն ծավալելու, միգուցե և տվյալ արտադրանքը Հայաստանում համատեղ արտադրելու և այլ ուղղություններով:

Տարածքը իրանական կողմը վարձակալելու է Առինջ համայնքի տոնավաճառի հարակից տարածքում. այդ առումով բանակցություններ են ընթանում: Ըստ Վարդան Կոստանյանի՝ սա կարելի է համարել իրանական ներդրում Հայաստանում: Թեման շարունակում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ հայ-իրանական տնտեսական ներուժը բավականին մեծ է, այս առումով առևտրի կենտրոնի բացումը՝ կարևոր:

Աղասի Թավադյան (տնտեսագետ) - Իրանը մեր 2 բաց սահմաններից մեկն է, մենք բավականին մեծ առևտրաշրջանառություն ունենք Վրաստանի հետ և Վրաստանով` Ռուսաստանի հետ, Իրանի հետ էլ պետք է զարգացնել այդ առևտրաշրջանառությունը, և Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև:

Հայկական կողմն էլ իր հերթին է ցանկանում Իրանում նմանատիպ առևտրային կենտրոն բացել:

Վարդան Կոստանյան - Խոսակցությունները արդեն սկսել են մեր իրանցի գործընկերների հետ նմանատիպ կենտրոն Իրանում կազմակերպելու համար, բայց նաև հաշվի առնելով ԻԻՀ տնտեսության կառուցվածքը և վարած քաղաքականությունը, նախնական փուլում է գտնվում, պետք է նաև այդ հանգամանքը հաշվի առնենք, և հուսով եմ` կհաջողվի:

Մասնագետների կարծիքով՝ Իրանում հայկական առևտրային կենտրոնի գաղափարն իրագործելու դեպքում հայկական բիզնեսի համար մեծ շուկա մտնելու նոր հնարավորություն կբացվի:

Աղասի Թավադյան - Այս պահին արտահանման 90 տոկոսը ՀՀ էլեկտրաէներգիան է` գազի դիմաց, և եթե ավելի դիվերսիֆիկացվի իրանական շուկան, Հայաստանի արտահանումը իրանական շուկայում, ապա Հայաստանն իրականում դրանից կշահի:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 366 մլն 276 հազար դոլար, 38.1 տոկոսով ավելի՝ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում