Կառավարությունը գումար հատկացրեց 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագրեր ավարտելու համար

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում մեկ ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է:

«Այս ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են. դրանք 11 բնակավայրում են իրականացվել, և 3 ծրագիր կա, որոնք 2022 թվականի են և ավարտվել են: Այսպիսով, մենք այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար Կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,- նշեց Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախնական 2023 թվականի համար 112 մլրդ դրամի հայտ է ներկայացվել. թիվը կարող է փոխվել նախագծերը կազմելուն զուգընթաց: 

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց այսօրվա որոշմամբ հատկացվող գումարի շրջանակում իրականացված սուբվենցիոն ծրագրերը:

Մասնավորապես՝  Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ հետիոտնային ճանապարհի սալարկման աշխատանքներ, Լոռու մարզի  Դսեղ համայնքի մանկապարտեզի ճանապարհն է կառուցվել, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվել է կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոն, Սյունիքի մարզի Գորայք համայնքում վերանորոգվել են «Ծաղկունք», «Սպիտակ տուն» ջրաղբյուրների ջրհավաք ավազանները, մասնակի վերանորոգվել են   բնակավայրերը սնող խմելու ջրի ջրագծեր և այլն:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում