Հայաստանի վարկանիշը՝ В+. ինչ ազդակներ է տալիս հեղինակավոր կազմակերպության գնահատականը

ՎՎահե Դավթյան

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B+ մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։ Հայաստանի վարկանիշն արտացոլում է մեկ շնչի հաշվով եկամտի, կառավարման և գործարար միջավայրի ցուցանիշները, ինչպես նաև ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Մի բան պետք է ֆիքսել, որ էդ դրական մեսիջները արդեն «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը տվել է՝ մասնավորապես հաշվի առնելով պրոֆեսիոնալ մասնագետների ներհոսքը, տուրիստների ներհոսքը, դրամական փոխանցումների մեծ ներհոսքը, դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճը, տնտեսական աճի կանխատեսումները դեպի վերև է հանել «Ֆիթչը», բացի այդ, ակնկալում է, որ պետական բյուջեն ավելի լավ ցուցանիշներ կունենա այս տարի:

Որպես ռիսկ գործակալությունը նշում է արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական իրավիճակը:

Կարեն Զաքարյան (Ֆինանսիստ) - Նախորդ վերանայման ժամանակ ավելի շատ շեշտադրում էր եղել ռիսկերի հետ կապված, էս անգամ կարծես թե էդ ռիսկերի մի մասը դրականորեն է անդրադարձել մեզ վրա, այնուամենայնիվ, դրա երկարաժամկետ էֆեկտները դեռևս պարզ չեն: Օրինակ՝ կարծում եմ, որ ավելի հստակ կլինի դրա արդյունքը, երբ սեպտեմբերի տվյալները հրապարակվեն:

«Ֆիթչը» հաշվի է առել նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին օտարերկրացիների տեղափոխվելը Հայաստան, ինչպես նաև մեր երկիր գումարների հոսքը: Գործակալության կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 6.4 տոկոս, չնայած վիճակագրական կոմիտեի վերջին տվյալով տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ է:

Էդուարդ Հակոբյան - Գրեթե բոլոր վարկանիշային կազմակերպությունները նույնիսկ լավագույն ռեյտինգ ունեցող երկրներին աստիճանաբար դեպի ներքև վերանայումներ են նախատեսում կամ արդեն իսկ իրականացրել են: Էս տեսանկյունից նույնպես էդ պահպանումը և, մասնավորապես, կայուն հեռանկարի պահպանումը նշանակում է, որ Հայաստանում տնտեսության գործերը էսպես ասած լավ են:

Այս գնահատականները հատկապես օտարերկրյա ներդրողներին մի շարք ազդակներ են տալիս՝ նշում է ֆինանսիստ Կարեն Զաքարյանը:

Կարեն Զաքարյան - Առնվազն որ էս ճգնաժամային իրավիճակում աշխարհում, որ տիրում ա, Հայաստանի գործերը վատ չեն և հեչ վատ չեն, էդ առումով շատ դրական ա, այսինքն՝ իմպուլսը միանշանակ դրական ա ընդունվելու, և էն մարդիկ, ովքեր կբացեն և կկարդան ավելի մանրամասն էնտեղ, կարծում եմ՝ ավելի շատ դրական բան կգտնեն իրենց համար:

Առաջիկայում սպասվում է նաև մյուս խոշոր վարկանիշավորող գործակալությունների՝ «Մուդիսի» և «Ստանդարտ ընդ փուրսի» թարմացված գնահատականները մեր երկրի համար, մասնագետները վստահ են՝ դրանք առնվազն կպահպանվեն և գուցե ավելի բարելավվեն:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում