8.6 մլն դոլարի տեխնիկա՝ 16 խոշորացված համայնքի

ՌՌոզա Խաչատրյան

16 միավորված համայնքում 25 տոկոսով ավելացել են մշակվող հողատարածքները, արևային ֆոտովոլտային կայանների շնորհիվ տարեկան խնայվել է ավելի քան 70 միլիոն դրամի էլեկտրաէներգիա: Սրանք Տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի ցուցանիշներն են:

Արթուր Սողոմոնյան (ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - ԱՄՆ կառավարության դրամաշնորհային աջակցությամբ 16 համայնքում իրականացվում են ծրագրեր, որոնք ուղղված են տեղական ինքնակառավարման բարեփոխումներին աջակցությանը: Համայնքներին տրամադրվել են կոմունալ բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, աղբամաններ, գյուղատնտեսական գործիքներ և մեխանիզմներ:

Ծրագրի դրամաշնորհային մասը կազմում է 8.6 մլն դոլար, համայնքները նույնպես ունեն իրենց փոքր ներդրումը:

Արթուր Սողոմոնյան - Ընդհանուր առմամբ մատակարարվել է 106 կոմունալ տեխնիկա, 133 գյուղտեխնիկա և գործիքներ, 1300-ից ավելի աղբամաններ:

Համայնքներն ընտրվել են՝ ելնելով խոցելիության աստիճանից: Ընտրվածների ցանկում է նաև ամենից շատ վարելահող ունեցող Վարդենիսը: Համայնքապետարանից նշում են՝ մշակովի հողատարածքներն ավելացել են ժամանակակից տեխնիկայի, էժան ու հասանելի ծառայությունների շնորհիվ:

Կարեն Մկրտչյան (Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Ոչ թե որոշ չափով, այլ գրեթե թեթևացրել են համայնքում առկա խնդիրները, որոնք լուծվել են հենց էդ տեխնիկայի միջոցով:

Բացի համայնքի խնդիրները լուծելուց՝ տրամադրված տեխնիկայով իրականացնում են նաև վճարովի ծառայություններ: Վարդենիսում Ջաք մակնիշի միկրոավտոբուսների, գյուղգործիքների ու այլ տեխնիկայի նոր խմբաքանակը տեղ կհասնի մինչև սեպտեմբերի 10-ը:

Կարեն Մկրտչյան - 3 փուլով է իրականացվել, ընդհանուր արժեքը 837 մլն դրամի կարգի է, գրեթե 90 տոկոսը մատակարարվել է:

Այս մատակարարումներով էլ ծրագիրը կավարտվի, բայց հաշվի առնելով, որ տրամադրված տեխնիկական միջոցները էապես բարելավել են համայնքների վիճակն ու մատուցվող ծառայությունների որակը, Կառավարությունը շարունակություն է նախատեսել արդեն վարկային ծրագրով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում