Մայիս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Մայիս 28-ին, ատրպէյճանական Զինուած ուժերու  ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներէն կրակ բացած են հայ-ադրբեջան սահմանի հարաւ արևելեան հատուածի հայկական դիրքերու ուղղութեամբ. կայ մէկ վիրաւոր:

Մայիս 28-ը Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադրութեան օրն է. Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը յարգանքի տուրք  մատուցին Սարդարապատի մէջ և շնորհաւորական ուղերձներ յղեցին:

Կոչ կ՛ընենք Ատրպէյճանի ղեկավարութեան ռազմատենչ և առաւելապաշտական հռետորաբանութեամբ չխոչընդոտել քննարկումները առկայ ձևաչափերուն մէջ. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւն:

Նոյեմբեր 9ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ատրպէյճանի նախագահը ընդունեց Լեռնային Ղարաբաղի գոյութիւնը. Արարատ Միրզոյեան:

Փարիզի քաղաքապետը այցելեց  Ծիծեռնակաբերդ յուշահամալիր և Եռաբլուր, ծաղիկներ խոնարհեց զոհերու յիշատակին:

Առաջին Հանրապետութեան տօնին առիթով Աւստրալիոյ մէջ Քանպերրայի հեռուստաաշտարակը լուսաւորուած է հայոց եռագոյնով:

Ուաշինկթըն ինքն է պարենային ճգնաժամ հրահրողը Ուքրանիոյ մէջ, ապա Ռուսաստանը մեղադրողը. Զախարովա:

Իրան յունական երկու բեռնանաւ առգրաւած է. Յունաստանը արձագանգեց:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում