«Երևանի ՋԷԿ»-ն այս պահին՝ էներգետիկ համակարգի ամենախոշոր արտադրող
Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով «Երևանի ՋէԿ»-ն այս տարվանից դարձել է համակարգի հաշվեկշռող՝ լրացնելով առկա պահանջարկը։ Ի դեպ, այժմ, երբ Մեծամորի ատոմակայանը հերթական պլանային պարապուրդում է, «Երևանի ՋԷԿ»-ն է երկրում ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրողը։













