4 ամսում գործադիրը ներդրումային 17 ծրագրի մաքսատուրքից ազատման 10.3 մլրդ դրամի արտոնություն է տվել

ԱԱրսեն Մկրտչյան

Մաքսատուրքերից ազատման արտոնություններն ավելանում են, արտադրողներին մնացող միջոցները՝ դարձյալ մտնում տնտեսության մեջ: Կառավարությունն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ներդրումային 17 ծրագրի մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել: Ներմուծվող 84 մլրդ դրամ սարքերի դիմաց տրամադրվել է 10.3 մլրդ դրամ արտոնություն, նախատեսվում է 472 նոր աշխատատեղի ստեղծում:

Համեմատության համար՝ 2021-ի նույն ժամանակահատվածում ներդրումային 8 ծրագրի է մաքսատուրքից ազատման արտոնություն տրվել՝ 47.7 մլրդ դրամի սարքավորումների համար՝ 5.5 մլրդ դրամի չափով, 2020-ին՝ 15 ծրագրի՝ 35.5 մլրդ դրամի ապրանքների համար՝ 2 մլրդ դրամի չափով և 2019-ի առաջին 4 ամսում՝ 15 ծրագրի՝ 43.2 մլրդ դրամի սարքավորում ներմուծելու դիմաց 3.3 մլրդ դրամ մաքսատուրքից ազատվելու համար:

Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Հիմնականում՝ մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են դիմել, մասնավորապես՝ բետոնի արտադրություն, պահածոների, սննդի արդյունաբերության ոլորտում, արևային պանելների արտադրության ոլորտում, ունենք նաև թեթև արդյունաբերության, մասնավորապես, կոշիկի արտադրության ոլորտում ընկերություններ, որոնք ծրագիր են իրականացնում:

Արտոնությունը տրամադրվում է ընկերություններին՝ որոշակի պարտավորություններ ստանձնելու դիմաց՝ ներդրումներ կամ աշխատատեղերի ստեղծում: Մասնագետների գնահատմամբ՝ կառավարությունը այս գործիքակազմով նպաստում է բիզնես միջավայրի և տնտեսության ակտիվացմանը:

Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել են այդ հայտերի քանակը, և դա նշանակում է ներդրումային հետաքրքրության բարձրացում: Ցուցանիշների ծավալը ինքնին մեծ չէ, սակայն պետք է նկատել, որ աճի միտումը բավականին հուսադրող է:

Ծրագրի մեկնարկից՝ 2015 թվականից մինչև 2022 թվականը, 232 ներդրման ժամանակ Կառավարությունը տրամադրել է մաքսատուրքերի ազատման արտոնություն:

Արմեն Եգանյան - Բավականին լուրջ ներդրումային պարտավորություններ են ստանձնել այդ ընկերությունները՝ մոտ 950 մլրդ դրամի ներդրումներ: Ըստ մեր կողմից իրականացված մոնիթորինգի՝ արդեն այս պահի դրությամբ 320 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել, և ըստ ծրագրերի 14300 աշխատատեղ պիտի ստեղծեին, արդեն իսկ այդ ընկերությունների կողմից ստեղծվել է 13600 աշխատատեղ:

Նախարարությունից վստահեցնում են՝ ծրագրին համապատասխանող որևէ ընկերության չեն մերժում արտոնության տրամադրման հարցում, գործարարից ակնկալվում է կատարել ծրագրով ստանձնած պարտավորությունները, որպեսզի մաքսատուրքերի հրաժարումն արդյունք տա հավելյալ հարկային եկամուտների տեսքով:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում