«Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան

ԼԼիլիթ Ասատրյան

Ավարտվեց «Եվրատեսիլ- 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան 631 միավորով: Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra խումբը։  

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է 466 միավորով: 

Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։  

40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: 

Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես էին գալիս ևս 24 երկրի պատվիրակներ:

Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում