Արցախում բնակարանաշինության հարցը Արայիկ Հարությունյանը քննարկել է շինարարների հետ

ՆՆարեկ Սահակյան

Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք պետք է սեփական բնակարանն ունենա՝ շինարարական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահը: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պետք է հնարավորինս արագ բնակարանով ապահովել տեղահանված ընտանիքներին, բայց ոչ որակի հաշվին:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ- Ակնկալում եմ, պահանջում եմ և ուզում եմ հայտարարել՝ որևէ զիջում, ներում չի լինելու, պարո՛ն նախարար, վերահսկողության առումով, որակի առումով: Խիստ հանձնարարական վերահսկողության առումով՝ ոչ մեկին ներում չի լինելու որակի և չարաշահումների առումով: Սա ուզում եմ, որ դուք իմանաք:

Բնակարանաշինության ծավալները դեռ բավարար չեն՝ ապահովելու պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին: Շուտով բազմաբնակարան շենքերի շինարարություն կմեկնարկի Մարտակերտի և Մարտունու շրջաններում:

Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար- Փաստաթղթեր են կազմվում Մարտակերտի շրջանում 10 նոր բնակելի շենքերի կառուցման համար, Մարտունի քաղաքում՝ 5 բնակելի շենքերի համար, որոնք կիրականացնենք առաջիկա ծրագրի շրջանակում՝ ինչպես տեղահանված, այնպես էլ այլ սոցիալական խմբերի մեր հայրենակիցների համար:

Բնակարանաշինությանը զուգահեռ` կշարունակվեն նոր ենթակառուցվածքների կառուցման և հների արդիականացման աշխատանքները: Պետական ֆինանսավորմամբ Գետավանում կառուցվում է աննախադեպ՝ 17 մեգավատ հզորությամբ նոր հիդրոէլեկտրակայան:

Արայիկ Հարությունյան - Որպեսզի մեր էներգետիկ անվտանգությունը, անկախությունը ապահովենք: Այսինքն՝ չենք կանգնել, այդ ծրագիրը սկսված է, աշխատում ենք: Իհարկե, որոշ խնդիրներ դեռ կան, բայց համոզված եմ, որ կարճ ժամանակում ավարտելու ենք:
Արցախի կառավարության օրակարգում է Մարտակերտի շրջանի ոռոգման համակարգի վերակառուցումը: Այն հնարավորություն կտա իրացնել շրջանի գյուղատնտեսական ներուժը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում