Երևանի բոլոր հատվածներում բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել

ՎՎահե Կոստանդյան

Այս օրերին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները օդերևութաբանների կանխատեսումներով առավել հաճախ են հետաքրքրվում: Մոտ 25 օր է՝ մայրաքաղաքի բոլոր հատվածներում բարեկարգման՝ հատկապես ասֆալտի քայքայված շերտի քերման ու ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել:

Սասուն Հովհաննիսյան (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ) - Եղանակները շատ են խանգարում, բայց հուսով եմ՝ ժամկետից չենք ուշանա: Ժամկետը մինչև սեպտեմբեր է, բայց մեր աշխատանքները կավարտենք, հուսով եմ, շուտ:

Անձրևից առաջ և անմիջապես հետո աշխատանքի են անցնում, մեկ տասնյակից ավելի փողոցի բարեկարգում արդեն ամբողջությամբ ավարտել են: Ընթացքի մեջ է բնակելի շենքերի, դպրոցների բակային ասֆալտապատումը: Եթե եղանակն անձրևային չլիներ, ավելին կանեին՝ ասում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատասխանատուն: Մայրաքաղաքի այս և մյուս համայնքներում դուրս եկած ասֆալտի քերուկով զուգահեռաբար վարչական շրջաններում բարեկարգում են նաև գրունտային փողոցները:

Էդիկ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ) - Ունենք նաև հողային, այսպես ասած, գրունտային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ. ամեն տարի, մոտավորապես, բյուջեի հնարավորության սահմաններում 10-12 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնում: Արդեն Շենգավիթ համայնքում մեկ փողոց արել ենք, այժմ նախապատրաստվում ենք անել Մալաթիա համայնքում:

2022-ի ծրագրով շուրջ 1.9 միլիարդ դրամի՝ 330 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք է նախատեսված՝ ասում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը:

Էդիկ Շաքարյան - Բացի դրանից՝ մենք ունենք նաև ճաքալցման աշխատանքներ՝ մոտավորապես 350 հազար գծամետր: Ասֆալտի մակերեսի վրա առաջացած ճաքերը ներարկում ենք բիտումապոլիմերային մածիկով:

Երևանի վարչական շրջանները, ռելիեֆով պայմանավորված, իրրնց գրունտային առանձնահատկություններն ունեն: Օրինակ՝ Էրեբունիում ընդերքի ջրերն են բարձր, գրունտն էլ կավային է, պրոբլեմատիկ են համարվում Զեյթունն ու Ավանը, աշխատանքները կատարվում են յուրաքանչյուրին բնորոշ շինարարական չափորոշիչներով: Կենտրոնում, օրինակ, աշխատանքները հիմնականում իրականացվում են գիշերային ժամերին:

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ի 2027-ի բյուջեի 80.4 տոկոսն ուղղվելու է կրթության ոլորտին. Անդրեասյան

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում