Անկանխիկ գործարքները շատացել են. ԿԲ-ն տարեկան հաշվետվություն է ներկայացրել հանրությանը

ՄՄուշեղ Իսախանյան

Գնաճի և ֆինանսական կայունության տարեկան հաշվետվություններին զուգահեռ` Կենտրոնական բանկը հրապարակում է նաև ընդհանուր հաշվետվություն: Սա, ի տարբերություն նախորդ երկուսի, օրենսդրական պահանջ չէ, այլ հաշվետվություն հանրությանը՝ ինչ է արվել մեկ տարում, պետության համար ինչ կարևորություն ունեն իրականացված միջոցառումները: 2021-ը ԿԲ-ն համարում է հաջողած տարի կամ, ինչպես իրենք են բնութագրում, վերականգնման:

Մարգարիտա Փանոյան (ՀՀ ԿԲ ռազմավարության պլանավորման և վերլուծությունների բաժնի պետ) - Շատ կարևորում ենք 21 թիվը, որովհետև թե՛ ընդհանրապես միջազգային գործոնները, թե՛ մեր ներքին գործոնները էնպես արեցին, որ անորոշությունները շատ էին այս ընթացքում, և շատ դրական էր, որ 21 թիվը եղավ վերականգնման տարի՝ ֆինանսական կառույցների և ֆինանսական համակարգի ներքո, դա նաև ցույց է տալիս, որ կա զարգացման պոտենցիալ:

Քանի որ գնաճին անդրադարձ հաճախ է լինում, Մարգարիտա Փանոյանը ներկայացնում է հանրությանը հետաքրքրող այլ վիճակագրություն ու վերլուծություն: Օրինակ` անկանխիկ գործարքների ծավալի աճը: Էլեկտրոնային վճարումների համակարգի ծրագրային մոդուլներում կատարված փոփոխության շնորհիվ ավելացել է վճարումների մշակման արագությունը՝ բարձրացնելով համակարգի թողունակության ընդհանուր մակարդակը: 2021-ին Հայաստանում վճարային քարտերով կատարված գործարքների քանակն ավելացել է 54.7%-ով, ծավալը՝ 32.4%-ով` հասնելով 1 տրլն դրամի: Սա ԿԲ-ում կարևոր ձեռքբերում են համարում:

Մարգարիտա Փանոյան - Կարևոր է նրանով, որ փաստացի մենք թե՛ ստվերից խուսափում ենք անկանխիկով, և ստվերը գնալով նվազում է, և հույս ունենք, որ այլևս այդ հարցին չենք անդրադառնալու, թե՛ մեր հասարակությանը իրազեկում ենք. եթե առաջ մենք մեծ գործարքներն էինք անում անկանխիկ, հիմա ցանկացած գործարք` սկսած մեր առաջին անհրաժեշտության գնումներից մինչև մեծ ճամփորդելու տոմսեր ու տեխնիկա ձեռք բերելը, մի հարթության վրա են:

Անկանխիկ գնումներն ավելի պրակտիկ են, հարմար և ապահով՝ ավելացնում են մասնագետները: Նախորդ տարվա հաշվետվության մեջ գլխավոր դրամատունը հանրությանը ապացուցում է, որ ԿԲ-ում որոշումները կայացնում է խորհուրդը, ոչ թե մեկ անձ:

Մարգարիտա Փանոյան - Կանդրադառնամ նաև այս տարի մեր վերահսկողության կտորին, որտեղ դուք շատ հետաքրքիր միտում կգտնեք, որը շարունակելի է լինելու, ինչը կարևոր է թե՛ մեր հասարակության համար, որովհետև ծախսերն են նվազելու վերահսկողության, թե՛ պրոֆհասարակության շահառուների համար, ինչպիսին են բանկերն ու ֆինանսական կառուցները, որտեղ կտեսնենք` իրենք իսկ սկսելու են և իրականացնելու են իրենց վերահսկողությունը:

Սա նշանակում է, որ բանկերն ու ֆինանսական կառույցները կունենան անհրաժեշտ ողջ գործիքակազմը, ինքնավերահսկողության, ապա՝ գլխավոր դրամատանը հաշվետու լինելու համար: Սա թվային վերահսկողության նախատիպն է:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում