Հայկական լավագույն գինիները կներկայացվեն եվրոպական վաճառքի առցանց հարթակում

ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ կազմակերպել է «Հայաստանի գինիներ» երկրորդ կույր-համտես մրցույթը:

Հայարփի Շահինյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ) - Այս տարի մասնակցում է 43 հայկական գինեգործական ընկերության 145 տեսակ գինի՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն և այլ տեսակի հատուկ գինիներ նույնպես ունենք:

Միջազգային չափանիշներով անցկացվող, հարյուր բալային համակարգով գնահատվող մրցույթի անցողիկ շեմը հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» որակի հավաստման տարբերանշան:

Սիրվարդ Ամատունի (GIZ ծրագրի փորձագետ) - Այս պրոյեկտը շատ լավ օրինակ է հանրային և մասնավոր հատվածների համագործակցության, քանի որ առաջին անգամ մենք ներդրեցինք որակի հավաստման մեխանիզմ՝ անկախ նրանից՝ փոքր, միջին թե մեծ գինու արտադրողներ են, նրանք կարող են, անցնելով 85 բալի շեմը, ներկայացված լինել եվրոպայում:

Մրցույթի նպատակն է ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգ, սահմանել գինիների արտադրության որակական նոր չափանիշներ և ճանաչելի դարձնել «Հայկական գինիներ» ապրանքանիշը: Կույր համտեսի մասնակից փորձագետները վերապատրաստվել և հավաստագրվել են:

Հայարփի Շահինյան - Անցել են 6-օրյա վերապատրաստողական դասընթացներ և արդեն ստացել են որակավորում, որպեսզի օբյեկտիվ և զգայորոշման մեխանիզմները համապատասխանաբար կիրառելով՝ կարողանան գնահատել հայկական գինիները:

Վլադի խոսքով՝ Եվրոպայում տարեցտարի ավելանում է հայկական էնդեմիկ խաղողի սորտերից պատրաստված գինիների նկատմամբ հետաքրքրությունը: Շնորհիվ յուրահատուկ համային ու բույրային համադրության՝ հայկական որակյալ գինիները արժանանում են խստապահանջ եվրոպացի սպառողների բարձր գնահատականին:

Վլադ Խաչատրյան (գինու փորձագետ) - Շատ գինիներ կհայտնվեն, որոշ գինիներ չեն հայտնվի, բայց ես կասեի, որ մեծ մասը գինիների, որ մենք փորձել ենք, ես կարծում եմ, որ հայտնվելու են եվրոպական շուկայում և կգոհացնեն շատ եվրոպական գինեսերներին:

Մրցույթի արդյունքները, կամփոփվեն մայիսի վերջին: Անցողիկ շեմը հաղթահարած գինիները կտեղափոխվեն Բեռլինում գործող լոգիստիկ կենտրոն ու կներկայացվեն www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում:
 

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում