Օրը՝ 60 վայրկյանում | 25.04.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն Ձեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել:

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի բանակցություններին. Ռուսաստանի արտգործնախարարություն:

Սուրեն Պապիկյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել սահմանամերձ շրջաններում վերջին զարգացումները:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ են տեղի ունեցել Երուսաղեմում, Լիբանանում:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ, երբ առարկայական պայմանավորվածություն լինի. Ռուդենկո

Ուկրաինան չի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից. ռադայի խոսնակ:

ԱՄՆ-ը հազիվ թե կարողանա հետևել՝ ինչ է կատարվում Ուկրաինային փոխանցված զենքի հետ. Ամերիկայի պաշտպանության նախարար:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 13 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում