Օրը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները. ՄԻՊ-ի ուղերձը Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ:

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Սոցիալական կայքերում գրառումներ են կատարել ֆրանսիացի սենատորներ Վալերի Բուայեն, Բրյունո Ռետայեն, քաղաքական գործիչ Մարտին Վասսալը: 

Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ:

Զելենսկին գոհ է Ուկրաինային տրամադրվող զինատեսակներից, սակայն չի նշել՝ ինչ զենքի մասին է խոսքը։

Վաշինգտոնը բանակցում է Կիևի հետ «անվտանգության հավաստիացումներ» տրամադրելու վերաբերյալ. Վիկտորյա Նուլանդ:

Եվ օրվա կորոնաթվերը. հասատվել է 8 նոր դեպք, առողջացել է 13 մարդ, մահ չունենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում