Պետական կառույցներում հավատարմագրման կարգի փոփոխության նախագիծն առաջացրել է ԶԼՄ-ների դժգոհությունը

ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ-ն առաջիկայում կքննարկի մի նախագիծ, որով պետական մարմինները կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումն իրենց հարկի տակ, եթե նա խախտի կարգապահական կանոնները: Լրագրողական կազմակերպությունները թեև ընդունում են, որ լրագրողները երբեմն չեն պահպանում մասնագիտական էթիկան, այդպիսով վնասում նաև գործընկերներին, բայց, միևնույն է, փոփոխությունից դժգոհ են: Համարում են, որ հավատարմագրումը լրագրողի աշխատանքը հեշտացնելու համար է, ոչ թե խոչընդոտներ ստեղծելու:

Նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն էլ համոզված է՝ դա ոչ թե սահմանափակում է, այլ՝ պետական մարմինների ներքին աշխատակարգին վերաբերող փոփոխություն:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում