Օրը՝ 60 վայրկյանում | 16.04.2022

ՄՄարո Թարվերդյան

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված աշխատանքներին, ներկա է եղել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի միջոցառմանը:

Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը. Արցախի տեղեկատվական շտաբ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱրՊՀ գիտխորհրդի անդամներին է ներկայացրել ծառացած մարտահրավերները:

Ռումինիան ռուսական նավերին արգելում է մուտք գործել իր նավահանգիստներ:

ԱՄՆ-ն չի դադարեցնի աջակցությունն Ուկրաինային՝ ասել է Նեդ Փրայսը:

Գերմանիան աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ, հայտնել է էկոնոմիկայի նախարարը:

Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ:

Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մասին նոր տվյալներ են հրապարակել, ըստ ռուսական կողմի Ուկրաինան ունի 30 հազար զոհ, իրենք՝ 1351, ըստ ուկրաինականի՝ Ռուսաստանը՝ 20 հազար, իրենք՝ 2.5-3 հազար զոհ:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 18 նոր դեպք, առողջացել է 14 մարդ, մահ չունենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում