Մեր երկրում հակակոռուպցիոն բարեփոխումները տեղի են ունենում ոլորտի մասին հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն զուգահեռ:
Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ) - Հակակոռուպցիոն կրթության և վերապատրաստման ոլորտում շատ մեծ աշխատանքներ են իրականացվել թե՛ ավագ դպրոցներում, թե՛ համալսարաններում: Զուգահեռաբար բազմաթիվ խումբ պետական ծառայողներ վերապատրաստվում են:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով պատվիրակված լիազորություններից է նաև հակակոռուպցիոն կրթական գործընթացների կազմակերպումը:
Սասուն Համբարձումյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի վարչության պետ) - Ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով կրթական ծրագրեր իրականացնելու հիմնական բեռը ստանձնել է ոչ պետական հատվածը՝ քաղաքացիական հասարակությունը նկատի ունեմ:
Դպրոցներում հասարակագիտություն առարկայի շրջանակում թեև կոռուպցիայի կանխարգելման թեմային անդրադարձ արվում է, բայց նախատեսվում են պետական մակարդակով կարճաժամկետ ֆորմալ, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր ևս իրականացնել: Հիմա միջազգային փորձն է ուսումնասիրվում:
Սասուն Համբարձումյան - Կրթական ծրագրերի բովանդակությունը ներդնելու նպատակով մենք միջազգային հակահոռուպցիոն ակադեմիայի հետ ձեռք ենք բերել համագործակցության եզրեր, ունենք փոխըմբռնման հուշագիր, որով նրանք ստանձնել են մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն:
Հանձնաժողովի ու միջազգային կառույցների գործակցությամբ հայ երիտասարդները մինչև ապրիլի 25-ը կարող են դիմել ու մասնակցել «Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասարդների համար» կրթական ծրագրին: Արդարադատության նախարարությունը կարևորում է բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկումը, հնարավորություն տալիս առավել լավ հասկանալ՝ ինչ է կոռուպցիան, և որ դեպքի մասին ուր դիմել:
Հասմիկ Տիգրանյան - Այս ամենին, կարծում եմ, նպաստել է նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, կոռուպցիայի կանխարգելման ստեղծումը, վերջերս արդեն հակակոռուպցիոն կոմիտեի ձևավրումը, որը մասնագիտացված մարմին է, շուտով 2022-ին կունենանք նաև ֆունկցիոնալ հակակոռուպցիոն դատարան:
Ոլորտի պատասխանատուները համոզված են՝ բարեփոխումներն ու դրանց մասին հանրության իրազեկվածությունը կնպաստեն, որ քաղաքացիներն առավել պահանջատեր լինեն ու կոռուպցիոն երևույթների վերաբերյալ դրսևորեն 0 հանդուրժողականություն:

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ. Թրամփ

Դավթաշենում կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք

Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման շրջանակում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ

Լսողության սարքեր՝ ևս 1000 շահառուի

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր 15:00 | Փաստաթղթերի ստորագրում, երկկողմ հանդիպումներ. ԱՄՆ-ում Միրզոյանի օրակարգը | 22.09.2026



