Հայաստանի նախագահը և Հունաստանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում