Ապրիլ 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Տեղի  ունեցաւ Հայաստանի վարչապետին հեռախօսազրոյցը Ռուսաստանի նախագահին հետ: Ապրիլ 19-ին նախատեսուած է Նիկոլ Փաշինեանի պաշտօնական այցը Ռուսաստան:

Փութին Ալիևին հետ հեռախօսազրոյցին քննարկած է Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան պայմանագիրի նախապատրաստման վերաբերող հարցեր:

Հայաստանի և Կիպրոսի Արտաքին գործոց նախարարները վերահաստատած են երկկողմ յարաբերութիւններու գերազանց մակարդակը:

Քաղաքական ուժերուն հետ քննարկումներ պիտի սկսին միասնական օրակարգ ձևաւորելու ուղղութեամբ. Արցախի նախագահ:

Ամերիկան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ատրպէյճանի միջև յարաբերութիւններու կարգաւորման՝ որպէս ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահ․ Պետական քարտուղարութիւնը արձագանգած է Սերկէյ Լաւրովի յայտարարութեան։

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարած է այցելել Փուչա Քիևի հետ տարաձայնութիւններուն պատճառով:

Թեհրանը պատասխան պատժամիջոցներ սահմանած է Ամերիկայի նկատմամբ:

Եւրայանձնաժողովի ղեկավարը Զելենսքիին փոխանցած է  Եւրամիութեան անդամակցելու գործընթացք սկսելու հարցաշարքը:

Եւ օրուան քորոնայի թիւերը. հաստատուած է 19 նոր դէպք, առողջացած է 15, մահացած՝ 1 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում