Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել 500 կմ-ից ավելի ճանապարհ

ՌՌոզա Խաչատրյան

Ճանապարհաշինական սեզոնը մեկնարկել է: Եղանակն արդեն թույլատրում է աշխատել: Շինարարական եռուզեռը նկատելի է Արարատի մարզի մի քանի հատվածում:

Գոռ Ավետիսյան (Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն) - Էս պահի դրությամբ ունենք կապալառուների հետ կնքված՝ մոտ 250 կմ շինարարության պայմանագիր: Որտեղ որ եղանակային պայմանները թույլ են տալիս, արդեն իսկ հանձնարարականները կան, որ սկսեն:

Սկսված են Մ2 Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 53-65-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Հրաչիկ Սարգսյան («Արարատ ճանշին» ՍՊԸ գլխավոր ինժեներ) - Մարտի 15-ից սկսել ենք աշխատել և իրականացնում ենք մայթերի կառուցումը գյուղական հատվածներում և խողովակների ու փոքր կամուրջների նորոգումը:

1600 գծամետր երկարությամբ մայթերի սալիկապատման աշխատանքը մի քանի օրից կավարտեն ու կսկսեն ճանապարհի ծածկի՝ հողային, խճային հիմքի տեղադրման, այնուհետև՝ ասֆալտապատման աշխատանքները:

Հրաչիկ Սարգսյան - Սալիկներն ավելի երկար կդիմանան, քան ասֆալտբետոնե ծածկը: 3 սմ էր նախատեսված, հիմա 6 սմ սալիկներ են տեղադրվում:

12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման արժեքը 1 մլրդ 192 մլն դրամ է:

Սամվել Բարսեղյան (Ոսկետափ գյուղի բնակիչ) - Ճանապարհը լավը չէր, անտանելի էր, քանդած էր, հիմա նոր կկարգավորվի, որ լավ լինի: Հեծանիվ կարում էի քշեի, բայց՝ վայնաչարի:

Ոսկետափցի Սամվել պապի հեծանիվի համար անգամ դժվարանցանելի էր դարձել հանրապետական նշանակության Հ8՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի՝ իրենց գյուղով անցնող հատվածը: Պետությունը շուրջ 1,7 մլրդ դրամ է տրամադրել դրա հիմնանորոգման համար:

Տիգրան Ավետիսյան (նախագծի պատասխանատու) - Առաջին հատվածը 3.5 կմ սկսվում է Նոր կյանքից, վերջանում Այգևվան համայնքում: Հաջորդ կտորը սկսվում է Նոր կյանքից, շարունակվում մինչև Արտաշատ: 3.5 ու 5.3 կմ:

74-ամյա Համազասպ պապն էլ փորձում է հիշել, թե վերջին անգամ «կարկատանից» բացի երբ է հիմնանորոգում տեսել:
Արդեն 15 օր է՝ գալիս, հետևում է շինարարների աշխատանքին, վարորդներին էլ հորդորում դանդաղեցնել ընթացքը, վթարային իրավիճակ չստեղծել՝ շինարարները ճանապարհ են կառուցում:

Համազասպ Ղևոնդյան (Ոսկետափ գյուղի բնակիչ) - Ոչ մի անգամ մեզ համար նեղություն չի, սա մեզ համար շատ ընդունելի բան է, մեր աշխատողներն էլ, գործն էլ:

Այս տարի նախատեսվում է հիմնանորոգվել շուրջ 500 կմ ճանապարհ: Կարծում են՝ նույնիսկ կարող են գերակատարել: Բայց կա քաղաքացիների աջակցության կարիքը:

Գոռ Ավետիսյան - Կապալառուների հետ զրույցում բոլորը մատնանշում են բանվորական ու մեխանիզատորների խնդիրը, կխնդրեի, ովքեր որ իրենց ներուժը թույլ է տալիս, ընդգրկվեն ճանապարհաշինական այս բուռն աշխատանքների մեջ, որպեսզի մինչև տարվա վերջ հասցնենք ավարտին:

Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի երկարությունը շուրջ 7513 կմ է:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում