Մարտ 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի զօրքերը կը մնան Քարագլխուխ՝ նոյն յենակէտերուն վրայ:

Մարդու իրաւունքներու պաշտպանի ներկայացուցիչը կարևոր նկատեց հայ ռազմագերիներու և քաղաքացիական անձերու վերադարձի հրատապութիւնը։

Հայ գերիները արագ կարգով կը դատուին՝ առանց արդար դատաւարութեան ընթացակարգերու. Amnesty International:

Լիբանանի նախագահն ու Հայաստանի դեսպանը քննարկած են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Ֆրանսայի մէջ Հայաստանի դեսպանը Մոնաքոյի հայ համայնքին ներկայացուցած է Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը:

Քրեմլին յայտարարած է, որ անհնար է Ուքրանիոյ հետ քննարկել Ղրիմի ճակատագիրը:

Ռուսական կազի դիմաց ռուպլիով վճարելը անհնար է. Մաքրոն՝ Փութինին:

Կազի դիմաց ռուպլիով վճարումը Մարտ 31-էն չսկսիր. Փեսքով:

Միացեալ Նահանգները դեռ պատրաստ չէ յստակ խօսելու Ուքրանիոյ անվտանգութեան երաշխիքներ տրամադրելու մասին. Քէյթ Պետինկֆիլտ:

Արևմուտքի պատժամիջոցներու պարունակին մէջ Ռուսաստան կը շարունակէ մարել արտաքին պարտքը:

Հայաստանի մէջ յայտնաբերուած է քորոնայի հիւանդութեան 14 նոր դէպք, առողջացած է 26 քաղաքացի: Մահուան դէպք չէ արձանագրուած:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում