Քաղաքացիների հետ գործակցությունը նպաստում է ՍԱՏՄ ստուգումների արդյունավետությանը

ԼԼիլիթ Դանիելյան

Հայաստանում քաղաքացիները քիչ-քիչ դառնում են պահանջատեր և վերջապես սպառողի վարք են դրսևորում: Դրա մասին են վկայում թեժ գծին ստացվող զանգերը խախտումների վերաբերյալ՝ ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը: Բայց դա էլ դեռևս քիչ է, որպեսզի սպառողները հստակ պաշտպանված լինեն անպատասխանատու տնտեսվարողներից:

Գեորգի Ավետիսյան (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար) - Յուրաքանչյուր սպառող, որը մեզ հետ համագործակցում է, ուրախանում ենք, որ ունենք ևս մեկ գործիք՝ ոլորտը վերահսկելու համար:

Միայն անցած տարի քաղաքացիների բողոքների հիման վրա վերահսկողությունը 30 տոկոսով ավելացել է. պլանային 1000 ստուգման փոխարեն 1300-ն է արվել, ինչը արդյունք է տվել՝ ասում է Գեորգի Ավետիսյանն ու տեղեկացնում՝ վաղվանից տեսչական մարմինը վերհսկողություն կիրականացնի ռիսկի գնահատման հիմնա վրա, որը ավելի թիրախային ու արդյունավետ կլինի:

Գեորգի Ավետիսյան - Գիտական կենտրոնը գիտական հետազոտությունների հիման վրա իրականացնում է ռիսկի գնահատում ու տալիս է ռիսկը մեզ, ու մենք կառավարում ենք ու հաղորդակցում ենք ու նվազեցնում ենք ռիսկի ազդեցությունը հանրության առողջության վրա:

Ամենառիսկայինը շարունակում է մնալ կենդանական ծագման մթերքը. խնդրահարույցը՝ մսի վաճառքը: Այստեղ չի օգնում նույնիսկ 2020-ից գործող՝ բացառապես սպանդանոցային մորթի պահանջը: Ավետիսյանի խոսքով՝ դեռևս կան խմբեր, որոնք տարբեր մեխանիզմներով խաբում են թե՛ տեսչական մարմնին, թե՛ սպառողներին: Այժմ մշակվում է իրավական դաշտը, որպեսզի վերահսկումը ավելի խիստ լինի, իսկ փողոցային առևտուրը վերջանականապես արգելվի: Ոլորտի պատասխանատուն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ մսի մորթից ընդամնեը 2 ժամ անց դիակային ցուպիկներ են առաջանում, եթե միսը սառցարանում չի պահվում:

Գեորգի Ավետիսյան - Ես ասել եմ. էն մարդիկ, որոնք փողոցից գնում են միս, իրանք սեփական անձն ու ընտանիքին չեն հարգում: Դա մեր ամենամեծ գլխացավանքն ա:

Մակնշման, սխալ թարգմանության, պիտանիության ժամկետի բացակայության և այլ խախտումների հայտնաբերման դեպքում տնտեսվարողը տուգանվում է 100-300 հազար դրամի սահմաններում, բայց փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ վախենում են իրենց խախտման մասին հրապարակումներից: Անհրաժեշտ է գործիքը ավելի կիրառելի դարձնել՝ ասում է Ավետիսյանը: Իսկ սննդի օբյեկտներում թերացումներից խուսափելու և քաղաքացիների առողջությունը չվտանգելու համար, տեսչական մարմինը առաջարկում է ներդնել նոր համակարգը ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր սննդի կետ ունենա որակի պատասխանատու, մարդ, որը կստիպի բոլորին պահպանել սննդի անվտանգության կանոնները:

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում