Արցախի կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Ֆրանսիա

ՆՆարեկ Սահակյան

Արցախի պետական կամերային նվագախումբն է: Ստեղծվել է 2004 թվականին՝ Արցախի կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Տնօրեն, դաշնակահար Սիմոն Սարգսյանը հիշում է՝ նվագախումբ ստեղծելու գաղափարը կար, բայց կատարողների և գեղարվեստական ղեկավարի կարիք ունեին:

Սիմոն Սարգսյան (Արցախի կամերային նվագախմբի տնօրեն, դաշնակահար) - Երբ որ ստեղծվեց, մեծամասնությամբ եղել են Երևանից հրավիրված երաժիշտներ: Մեր մոտից քիչ էին: Տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց՝ հիմա Երևանից միայն մաեստրոն է, բայց իրեն համարում ենք ղարաբաղցի:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի գործն առաջին օրվանից ստանձնել է Գևորգ Մուրադյանը: Արցախ է տեղափոխվել՝ հրաժարվելով Միչիգանի համալսարանի առաջարկից:

Գևորգ Մուրադյան (Արցախի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր) - Մի վայրկյան չեմ վարանել, չեմ կասկածել, միանգամից այդ որոշումը կայացրել եմ: Լինելով ֆիլհարմոնիկ երգչախմբի, Երևանի սիմֆոնիկ երգչախմբի գլխավոր դիրիժորը՝ ես այդ ամեն ինչը անտեսեցի, ասացի՝ գնում եմ Ղարաբաղ:

Եկավ Արցախ ու նախաձեռնեց կադրերի պատրաստման գործընթացը, որի արդյունքում կամերային նվագախմբում այսօր բացառապես արցախցի կատարողներ են: Առաջին ջութակ Գայանե Աղաջանյանը մաեստրո Մուրադյանի դպրոցն անցած երաժիշտներից է: Այժմ ինքն է դասավանդում:

Գայանե Աղաջանյան (Արցախի կամերային նվագախմբի ջութակահար, կոնցերտմայստեր) - Արդեն 17 տարի այս նվագախմբում նվագում եմ: Հիմա արդեն իմ ուսանողներն են նվագում:

Գևորգ Մուրադյանն օրերս բոլորել է 75-ամյակը: Սիրելի գործով պետք է զբաղվել այնքան, որքան կարող ես՝ ասում է Արցախի ժողովրդական արտիստը:

Գևորգ Մուրադյան - Ես իմ արվեստով շարունակում եմ ապրել: Կապ չունի՝ ֆիլհարմոնիկ նվագախումբ, ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ է, Երևանի սիմֆոնիկ է, ստուդիայի օրկեստր է, օպերայի: Այստեղ ես նույնպես երաժշտությամբ եմ զբաղված: Աչքս շոյում է, և ներքին էներգիա եմ ստանում, երբ որ քաղաքով մեկ տեսնում եմ գործիքները շալակներին երեխաներ են գնում, եռուզեռ կա: Այսինքն՝ ծնողներն էլ հասկացան՝ շնորհիվ Արցախի պետական կամերային նվագախմբի, որ պահանջարկ կա:

Արցախի պետական կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արցախում և Արցախի սահմաններից դուրս: Այժմ պատրաստվում են Ֆրանսիայում սպասվող համերգին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում