Օրը՝ 60 վայրկյանում | 15.02.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերը. Նիկոլ Փաշինյան

Միացյալ Նահանգները մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Լավրովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանային «3+3» ձևաչափին:

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վերևում 8 տարվա ընդմիջումից հետո բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների զորամիավորումների հետքաշման մասին:

ԱՊՀ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում:

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ գազի մատակարարումները Եվրոպա ավելացնելու համար:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1307  նոր դեպք: Առողջացել է 3514, մահացել 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում