2021-ին ամենաշատ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են Գեղարքունիքում

ՌՌոզա Խաչատրյան

Սուբվենցիոն ծրագրերը համայնքների համար վաղուց դարձել են տարիներով կուտակված խնդիրները լուծելու լավ հնարավորություն: 2021-ի ընթացքում այդպիսի 678 խնդրից ազատվելու համար հաստատված ծրագրերի ընդհանուր արժեքը 48.5 մլրդ դրամ էր: Համայնք-պետություն համագործակցության արդյունքում նախորդ տարի ավարտվել է 605 ծրագիր: Ըստ հաստատված և իրականացված ծրագրերի՝ առաջատարը Գեղարքունիքի մարզն է՝ 115 ծրագիր՝ շուրջ 3 մլրդ ընդհանուր արժեքով:

Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Մարզից ՏԿԵՆ է ներկայացվել 136 ծրագիր, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 115 ծրագիր:

115 ծրագրերը բազմոլորտ են: Ամենամեծ մասը՝ 31 ծրագիր, բաժին է ընկնում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանը, 5 ծրագիր՝ սալարկմանը, լուսավորության ցանցի անցկացման՝ 18, խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի կառուցման՝ 15, ոռոգման ցանցի կառուցման՝ 14  խորքային հորի հորատման՝ 1 ծրագիր: Վերանորոգվել կամ կառուցվել է 8 մանկապարտեզ: Բազմաբնակարան բնակելի 3 շենքի տանիք է հիմնանորոգվել:

Կարեն Սարգսյան - Գազիֆիկացում՝ 2, խաղահրապարակների և հուշահամալիրների կառուցում՝ 5, ֆոտովոլտային կայանների կառուցում՝ 4, մշակույթի տան, սպորտդահլիճի, հանդիսությունների սրահի և վարչական շենքերի վերանորոգում՝ 7, հակակարկտային կայանի տեղադրում և տեխնիկայի ձեռքբերում՝ 1-ական ծրագիր:

2021-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ մարզում 77 ծրագիր ամբողջությամբ իրականացված է եղել, 31 ծրագիր շարունակվում է, կան ծրագրեր, որոնցում թերություններ են հայտնաբերել և ժամանակ տվել դրանք շտկելու: Մարզում արդեն քննարկել են այս տարի ներկայացվող հայտերը:

Կարեն Սարգսյան - Առաջնահերթություն ենք սահմանել, ըստ դրա ենք ծրագրեր ներկայացնելու: Առաջնահերթ՝ մանկապարտեզների կառուցում, խմելու ջրապահովում, լուսավորություն, ճանապարհ:

Մարզպետի խոսքով՝ խոշորացումից հետո ակնկալում են, որ Գեղարքունիքը սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով իր ունեցած առաջատար դիրքերը չի զիջի և կիրականացնի ավելի խոշոր ծրագրեր:

Կարեն Սարգսյան - Իրականում խոշորացող համայնքները բավականին մեծ հնարավորություն ունեն հիմա բազմաբովանդակ և բազմաշերտ ծրագրեր իրականացնելու, մենք առաջնահերթ փոքր համայնքներին ենք ուշադրություն դարձնելու, որ արագ տեմպով զարգանան ու հասնեն մնացած համայնքներին: Նոր այդ ժամանակ համահարթ ծրագրեր կիրականացվեն բոլոր համայնքներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում