Առաջիկա 10 տարում 20 միլիարդ դոլարի հասցնել Հայաստանի ՀՆԱ-ն. տեխնոհամայնքի գլխավոր թիրախը

ՄՄայա Խաչատրյան

Արդեն հայտնի է հայկական տեխնոհամայնքին միավորող համաժողովի օրը, «Օրիոն սամիթը» տեղի կունենա հունիսի 28-ին, Երևանում: Առաջին անգամ մեկ հարթակում կհավաքվեն հայկական ապագա unicorn ընկերությունների հիմնադիրները, այն ընկերությունների, որոնք առաջիկայում կարող են աննախադեպ զարգացում ապահովել՝ դառնալով 1 մլրդ դոլարանոց ընկերություն:

Դիանա Արզումանյան (Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն) - Նրանց աճը և զարգացումը փաստում է, որ 3-4 տարվա ընթացքում կհանդիսանա միջազգային ճանաչում ունեցող unicorn -ներ: 3 ընկերության հիմնադիրները՝ cognaize, Embodied և «Scylla»-ը: Նրանք կժամանեն և մեկ օրում, մեկ պանելի ընթացքում կկիսեն իրենց փորձը:

Համաժողովին մասնակից ընկերությունների հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը, դժվարությունները, որոնք հաղթահարել են և հասել մեծ արդյունքի:

Դիանա Արզումանյան - Հայաստանում ունենք 2500 -ից ավելի ընկերություններ, մոտիվացնենք, որ իրենք ավելի շատ ծառայություն մատուցելուց ՝ սերվիս փրովայդեր ընկերություններից ստեղծել իրենց պրոդուկտը, որը Հայաստանի համար դռներ կբացի զարգացման:

Ընկերությունները հաջողություններ ունեն համաշխարհային շուկայում: Ֆինանսական տեխնոլոգիական ընկերություն cognaize-ը ծառայություններ է մատուցում համաշխարհային բանկերին, միջազգային ռեյտինգային ընկերություններ Մուդիսին, «Scylla»-ի տեխնոլոգիաներն ապահովում են միջազգային խոշոր ընկերությունների անվտանգությունը:

Դիանա Արզումանյան - Embodied-ը, որը լինելու է բոլոր ընտանիքների մի մասը, ինքը ներկայացնում է Մոքսի ռոբոտը: 02:50 Արդեն քննարկվում է, միգոցե սամիթի օրը անվանենք 4-րդ unicorn -ին, որ հետարքրիր է՝ ամեն ինչը Հայաստանում է սկսել: 07:15 Ունենալով 2500 ընկերություն , որոնց մեծ մասն իրականացնում է ծառայությունների մատուցում, մենք կուզենք նրանց խրախուսել, որ գնան ավելի պրադակտի վրա: Քանի որ մեր տեսլականն է, որ Հայաստանը 5 տարում ունենա 10 unicorn, պատրաստ ենք իրականացնել ընկերությունների գնում, ինչպես միջազգային պրակտիկայում է ասվում Էմ ընդ Էյ:

Օրիոն համաժողովին կհայտարարվի նաև Digital Julfa ծրագրի մասին, որը հայկական առաջադեմ միտքը միավորող միջազգային նախաձեռնություն է:

Շանթ Գևորգյան (Orion Worldwide Innovations Armenia-ի անդամ) - Եկել եմ Ավստրալիայից, կարող եմ ասել, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում: Մեր նպատակն է՝ տեխնոոլորտի զարգացմամբ՝ առաջիկա տասը տարում 20 միլիարդ դոլարի հասցնել Հայաստանի ՀՆԱ-ն:

2021-ին hայկական ստարտափներում՝ «Orion»-ի աջակցությամբ ներդրվել է 27 միլիոն դոլար: 2022-ի առաջին կիսամյակում ակնկալվում է 20 միլիոն դոլարի ներդրում: Իսկ ամռանը սպասվող համաժողովին հետաքրքրված ընկերություններն ու խոսնակները կարող են արդեն հայտագրվել՝ մասնակցելու և նպաստելու հայթեք ընկերությունների զարգացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում