Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններ՝ աշխարհում գնաճը զսպելու նպատակով

ԱԱրթուր Խաչատրյան

Համաշխարհային տնտեսությունը՝ ի դեմս ֆոնդային բորսաների, լարված սպասում է կենտրոնական բանկերի քայլերին: Գնաճի ցուցանիշը տարբեր երկրներում գերազանցել է պատմական ռեկորդը: Թանկացումը զսպելու նպատակով կարգավորող մարմինները ստիպված են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետևանքով տնտեսական աճը փաստացի դանդաղելու է, քանի որ բարձրանալու է տնտեսությունը սնող գումարների տոկոսադրույքը:

Միջազգային շուկան սովորաբար առավել զգայուն է արձագանքում Միացյալ Նահանգների դաշնային պահուստների համակարգի քաղաքականությանը: Կառույցն ավելի վաղ ազդարարել էր՝ 2022-ին պատրաստվում է երեք անգամ վերանայելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նախօրեին այս կառույցը հայտարարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ բարձրացման անհրաժեշտության մասին:

Քրիստոֆեր Ուոլլեր (ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի կառավարիչ) - Եթե գնաճի բարձր մակարդակը պահպանվի, հնարավոր է 2022 թ. ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 4-5 բարձրացում լինի: Բայց եթե երկրորդ կիսամյակում ինֆլյացիան նահանջի, կարելի է դադար վերցնել և նույնիսկ հրաժարվել երրորդ բարձրացումից:

Ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը, մատակարարման շղթաների խափանումը և տարբեր ապրանքատեսակների դեֆիցիտը Միացյալ Նահանգներում հանգեցրել է մի իրավիճակի, երբ երկրում գրանցվել է վերջին տասնամյակներում ինֆլյացիայի ամենաբարձր ցուցանիշը: ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալով՝ նախորդ տարեվերջին այն հասել է 7 տոկոսի:

Պակաս դրամատիկ չէ իրավիճակը Եվրոպայում և Ռուսաստանում: Հին աշխարհամասը ուշադրությամբ հետևում է զարգացումներին Միացյալ Նահանգներում և հաճախ կրկնօրինակում Վաշինգտոնի քաղաքականությունը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակաբար բարձրացվում է նաև Ռուսաստանում: Ցուցանիշն արդեն հասել է 8,5 տոկոսի: Պատճառը կրկին ինֆլյացիան է՝ 8.4 տոկոս:

Հայաստանի կենտրոնական բանկը նախորդ տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է 5 անգամ: Եթե տարեսկզբին ցուցանիշը 5 տոկոս էր, տարեվերջին այն հասել է 7,75%-ի: Պատճառը կրկին գնաճն է: 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում ապրանքները և ծառայությունները միջինում թանկացել են 7.2%-ով։ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու գործիքակազմին տիրապետող հիմնական կառույցն է, և 2021-ի քաղաքականությունը ստեղծված վիճակի արձագանքն էր՝ նկատում է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Արմեն Քթոյան (տնտեսագետ) - 2021 թվականին էլ ԿԲ-ի գործողությունները այսպես օպերատիվ բնույթ են կրել: Կարծում եմ՝ նույն իրավիճակը կպահպանվի նաև 2022 թվականին: Ավելի շատ առկա ռիսկերով պայմանավորված փոփոխություններ կփորձեն իրականացնել:

Չնայած գլխավոր դրամատունը երկարաժամկետ ռազմավարություն ունի, այս տարի կարճաժամկետ գործոնները նույնպես գերիշխող կլինեն՝ կարծում է Քթոյանը: Ըստ էության, հենց գնաճով է գլխավորապես պայմանավորված լինելու վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը 2022-ին: Ներքին վիճակի վրա կարող են ազդել նաև արտաքին զարգացումները:

Արմեն Քթոյան - Շատ բան կախված է նրանից, թե այլ երկրները, որոնց հետ դու առևտուր ունես, ինչ քաղաքականություն են իրականացնում: Չի բացառվում, որ ցածր լիրայի պարագայում մեր շուկայում ճնշումներ լինեն, և այդ պայմաններում ԿԲ-ն որոշի իջեցնել տոկոսադրույքը՝ այդ ճնշումները մեղմելու համար:

Կենտրոնական բանկը 2022 թվականի համար՝ որպես գնաճի թիրախային ցուցանիշ, ամրագրել է 1,5-4 տոկոսը: Միաժամանակ, Կառավարությունը այս տարվա համար թիրախավորել է 7 տոկոս տնտեսական աճ:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում