Ներդրումների աջակցման կենտրոնը սպասարկում է 2,4 մլրդ դոլարի ծրագրեր

ԱԱրսեն Մկրտչյան

Վերջին երկու տարում արդեն մոտ 700 գործարար է դիմել Ներդրումների աջակցման կենտրոն՝ բիզնես գործունեության հետ կապված խնդիրների համար կամ աջակցություն ստանալու նպատակով: Գործունեության կարճ ժամանակահատվածի համար սա վստահության բարձր ցուցանիշ է՝ ասում է կենտրոնի տնօրենը:

Ավելի քան 220 մլն դոլար ընդհանուր արժեքով 17 ներդրումային ծրագիր արդեն մեկնարկել է: Հիմա կենտրոնը սպասարկում է 122 ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է մի քանի միլիարդ դոլարը:

Չենք սպասում, որ մեզ գտնեն, այլ մենք են փնտրում պոտենցիալ ներդրողների՝ լինի Հայաստանում թե արտասահմանում՝ ասում է Լևոն Օհանեսյանը: Այդ նպատակով այս տարի արտասահմանում Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնող մի շարք միջոցառումներ են իրականացվելու: Ներդրումները բազմաշերտ են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև զբոսաշրջություն, արդյունաբերություն, շինարարություն և գյուղատնտեսություն:

Կենտրոնը օգտվում է նաև ԷՖ-ԴԻ-ԱՅ մոնիտոր համակարգից, որը հնարավորություն է տալիս մեր տարածաշրջանում ներդրումներ իրականացնելու ցանկություն ունեցողներին բերել Հայաստան: Կենտրոնը նրանց տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով:

Կենտրոնը իրականացնում է նաև գործարարների հետսպասարկում: Մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր կան, որոնք կիրականացվեն 2022-ին, թե որ ոլորտներում՝ Օհանեսյանը չի նշում, բայց վստահեցնում է, որ դրանց իրականացումը կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում