Ինչպե՞ս հոսանքի և ջրի գնի բարձրացումը կազդի գնաճի վրա

ԱԱրսեն Մկրտչյան

Հոսանքի և ջրի գնի բարձրացումը կարող է ազդել գնաճի վրա, սակայն ոչ մեծ չափով: Հայաստանում նախորդ տարի գնաճը բարձր էր. հունվար-նոյեմբերին՝ 7.1 տոկոս, չնայած ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճ արձանագրած երկրորդ երկիրն ենք՝ Ռուսաստանից հետո: Այս տարի միջինում մոտ 10 տոկոսով աճելու են թե՛ ջրի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագները, ինչը սովորաբար ազդում է նաև գների վրա:

Հունվարի 1-ից ջրի սակագինը 180 դրամից դարձել է 200, սակայն անապահով բաժանորդների համար այն մնացել է անփոփոխ, իսկ փետրվարի 1-ից հոսանքի գինը կբարձրանա միջինում 4.7 դրամով, հիմնական փոփոխությունը վերաբերում է մեծ ծավալի սպառողներին:

Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Ցանկացած ապրանքի ինքնարժեքում թե՛ հոսանքը, թե՛ ջուրը ունեն որոշակի մասնաբաժին: Ու կախված այդ մասնաբաժնից՝ այդ ապրանքների հնարավոր գնաճը կախված է դրանից: Կարծում եմ, քանի որ 10 տոկոսով թանկացում է, բնականաբար, 10 տոկոս գների բարձրացում չի լինի ցանկացած ապրանքի, սակայն հնարավոր է՝ մոտ 2-3 տոկոսով սկզբնական շրջանում գնաճ տեղի ունենա՝ իմ կանխատեսմամբ:

Արտաքին գործոնները գնաճի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ներքին: Հաշվի առնելով զարգացած երկրների իրականացրած քայլերը գնաճի մեղմման ուղղությամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից դրամավարկային քաղաքականության խստացման միջոցառումները, Սարգսյանը կարծում է, որ դրանք կնպաստեն աշխարհում գնաճի մեղմմանը:

Կարեն Սարգսյան  - Եթե համեմատենք այլ երկրների, օրինակ՝ Եվրամիության երկրների հետ, ապա այստեղ ևս կարող ենք արձանագրել, որ մեր գնաճային ընդհանուր իրավիճակը բավական բարվոք է՝ ի համեմատ այլ երկրների: Տեսեք՝ միջազգային շուկաների գնաճային այդ մեղմացումները արագ չեն սպասվում, այսինքն՝ ընթացքում կլինեն: Այսինքն՝ մինչ այդ ազդակները Հայաստան կհասնեն, դա, կարծում եմ՝ տարվա կեսերին որոշակիորեն էապես մենք կզգանք այդ գնաճի մեղմացումը:

Կենտրոնական բանկը նախորդ տարի գնաճի զսպման համար մի քանի անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Կառույցի կանխատեսմամբ՝ այս տարի գնաճը կվերադառնա կառավարելի՝ 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսի մակարդակ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում