Տեսչական մարմինների ստուգումներ՝ սուպերմարկետներում

ԱԱլիս Մելիքսեթյան

Երբ սուպերմարկետի մենեջերը ծանոթանում է հրամանին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն սկսում են հերթական ստուգայցը:

Վան Աղաջանյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Կարող եմ ասել, որ դիմակները հաճախորդներն ու աշխատակիցները պարտաճանաչ կրում են: Նկատեցինք, որ խանութի մուտքի մոտ կա աշխատակից, որը հսկում է և առանց դիմակի մարդկանց թույլ չի տալիս մտնել խանութի տարածք: Նկատեցինք նաև, որ տնտեսվարողի կողմից դիմակներ են տրվում հաճախորդներին, որոնք չեն ունենում իրենց մոտ պաշտպանիչ դիմակներ:

Տեսուչների ուշադրության կենտրոնում է նաև սպիրտային լուծույթների առկայությունը, դրանցով կատարվող ախտահանումը: Այստեղ խախտումներ չարձանագրելուց հետո անցնում են աշխատակիցների պատվաստման և թեստավորման փաստաթղթերի ստուգմանը: Ընդամենը մեկ թերություն՝ տեսուչների արձանագրումն է:

Վան Աղաջանյան - Իրենց մոտ պահպանվում էին պատվաստման թերթիկները, ոչ թե Արմեդ կայքից տպված սերտիֆիկատները:

Թերությունը շտկելու համար տեսուչները տվեցին 2 ժամ:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում