Օրը՝ 60 վայրկյանում | 18.12.2021

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանը «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց չի քննարկել, հայտարարել է Արմեն Գրիգորյանը:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք. դեսպան Պապիկյանը՝ ԵԱՀԿ շվեդական նախագահության կազմակերպած համաժողովին:

Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են, ասել է Հունաստանի արտգործնախարարը:

Թուրքիայի ռազմական օդանավերը խախտել են Հունաստանի օդային տարածքը:

Թուրքիայում կան ազգայնականներ, որոնք առաջ են տանում «Մեծ Թուրանի» գաղափարը, ասել է Պեսկովը: 

Ռուսաստանը դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից:

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների պայմանագրեր ստորագրել: Սակին ասել է՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում խորհրդակցել Եվրոպայում անվտանգության հարցի շուրջ՝ առանց եվրոպացի գործընկերների:

ԵԱՏՄ նախարարը և Կուբայի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր:

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 156 նոր դեպք, առողջացել է 511, մահացել՝ 8 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում