2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 7.8 տրիլիոն դրամ. ֆիննախ

ԱԱրսեն Մկրտչյան

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում, կկազմի մոտ 7.8 տրիլիոն դրամ:

Սամվել Խանվելյան (ՀՀ ՖՆ ՊՊԿՎ գործառնական բաժնի պետ) - Ըստ այդմ՝ պետբյուջեի եկամուտները կկազմեն 1.9 տրլն դրամ, 27.8 տոկոս, պակասուրդը՝ 236.6 մլրդ դրամ:

Հաջորդ տարի Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի մոտ 505 մլրդ դրամ, որից 291.5 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, 213.8 մլրդ դրամը՝ տոկոսավճարները: Միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.1 տոկոս, սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.7 տոկոսը՝ փոխառությունների 2022 թվականի տարեկան ծրագրի ներկայացման շնորհանդեսին նշեց ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մեր պարտքի կառուցվածքում դրամային միջոցներով ֆինանսավորման տեսակարար կշիռը ավելացնելու քաղաքականությունը պարտքի կառավարման կետերից մեկն է:

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի գլխավոր ֆինանսիստի խոսքով՝ 2022-ին նախատեսվում է ավելի մեծացնել ներքին խնայողությունների հաշվին պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու հնարավորությունը:

Տիգրան Խաչատրյան - 2022-ը առանձնահատուկ է նրանով, որ նախատեսել ենք կապիտալ ծախսերի աննախադեպ բարձր մակարդակ՝ 4.5 տոկոս, նախատեսում ենք հետագա տարիներին էլ ավելի բարձրացնել այդ չափը:

2022-ին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 356.5 մլրդ դրամ: Մոտ 250 մլրդ դրամը՝ պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին, 106.3 մլրդ դրամը՝ արտաքին վարկերի: 2022-ի տարեվերջին Կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի 35.8 տոկոսը Համաշխարհային բանկինն է, արտաքին վարկերի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել մոտ 340.5 մլն դոլար:

Արթուր Համբարձումյան (ՀՀ ՖՆ ՊՊԿՎ ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ) - Շուրջ 74 տոկոսը միջազգային կազմակերպություններինն է, 21 տոկոսը՝ օտարերկրյա պետություններինը:

2022-ի տարեվերջին կանխատեսվում է, որ Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը և այս տարեվերջի համեմատ կնվազի 0.6 տոկոսային կետով:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում