Հարկային արտոնություն ստացած ընկերության արտադրանքն արտահանվում է

ՎՎահե Կոստանդյան

Հայկական արտադրության տեսախցիկներն արդեն մի քանի ամիս է՝ ապահովում են Ռուսաստանի դպրոցների անվտանգությունը: Գարնանը հիմնված և արդեն օգոստոսից առաջին արտադրանքը թողարկած ընկերությունում վստահեցնում են՝ որակի հետ կապված բողոքներ չունեն:

Արթուր Վարդապետյան  («Ինտերակտիվ սմարթ տեքնոլոջի» ընկերության հիմնադիր տնօրեն) - Որևէ լուրջ խնդիր չենք ունեցել մեր տեսախցիկների մեջ:

Թեև տեսախցիկի մասերը ներկրվում են արտերկրից, սակայն աշխատանքի կեսից ավելին կատարվում է Հայաստանում և հավաստագրված է որպես հայկական արտադրանք:

Անվտանգության տեսախցիկն ունի դեմքի ճանաչման հնարավորություն, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական ծրագրով: Արտահանման երեք պայմանագրով ստանձնած պարտավորություններն արդեն ամբողջությամբ կատարել են: Տեսախցիկներին զուգահեռ, որոշել են հաջորդ տարի արտադրել իներակտիվ գրատախտակներ, 3D տպիչներ, նաև դպրոցական լաբորատորիաներ:

Արթուր Վարդապետյան - Քիմիայի դասարանի, ֆիզիկայի, էկոլոգիայի դասարանների համար:

Որպես հիմնական սպառման շուկա՝ դիտարկում են ԵԱՏՄ երկրները: Որ արտադրությունը կայանար, հարկային արտոնություններից օգտվելու համար դեռևս տարեսկզբին դիմել էին Կառավարություն, հաշվառվել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Չորս ամսվա արտադրական գործունեության արդյունքներից դժգոհ չեն:

Արթուր Վարդապետյան - Մեր շրջանառությունը այս տարի մոտ 45 միլիոն դրամ է:

Վստահ են՝ հաջորդ տարի շրջանառությունը մի քանի անգամ կկրկնապատկեն: Արտադրությունը սկսել են չորս աշխատողով, հաջորդ տարի ավելի քան 20 աշխատող են ունենալու, 150 հազարից 200 հազար աշխատավարձով: Մասնագետների կարիք ունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում