Վերջին ամիսների խստացումներն արդյունք տվել են. ՍԱՏՄ

ՎՎահե Կոստանդյան

Երեք ամսում 1500 շրջայց, ավելի քան 200 արձանագրություն. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կորոնաստուգայցների վիճակագրությունն է: ՍԱՏՄ տեսուչներն այցելում են և՛ հանրային սննդի կետեր, և՛ սննդամթերքի խանութներ: Վերջին շրջանում, ըստ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալի, խախտումների նվազում է նկատվում:

Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Եռակի, քառակի անգամ խախտումների քանակը պակասել է: Եթե ժամանակին մեկ օրվա ընթացքում հինգ-վեց արձանագրություն էր կազմվում խախտումների վերաբերյալ, ապա այսօր օրական լավագույն դեպքում մեկ-երկու արձանագրություն:

Վերջին ամիսների խստացումները արդյունք տվել են՝ ասում է սուպերմարկետներից մեկի տնօրենը: 90 աշխատող ունեն, կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդացության դեպքն իրենց մոտ երեք ամիս առաջ է գրանցվել, այն էլ աշխատակիցն արձակուրդում է եղել:

Այս սուպերմարկետի աշխատողների մոտ 90 տոկոսը պատվաստված է՝ ասում է խանութի տնօրենը: Խոշոր խանութներում, հանրային սննդի կետերում գրեթե հարյուր տոկոսով հետևում են կորոնաանվտանգության կանոններին՝ ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչը:

Ավելի մեծ աշխատակազմ ունեցող կազմակերպություններում թերացումներ լինում են: Եղել է դեպք, երբ պատվաստման ու թեստավորման փաստաթղթերը կազմակերպության մասնաճյուղում չեն եղել, պահվել են գլխամասում: Ներկայացնելուց հետո առաջին անգամվա համար միայն զգուշացում են ստացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում