Օրը՝ 60 վայրկյանում | 26.11.2021

ՎՎահե Դավթյան

Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը:

Ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, լուրջ միջադեպեր չեն եղել: Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերը կատարված են՝ բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից. Ալիև:

Չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձևակերպմանը. գոյություն ունի նաև ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը:

Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների հարցը ևս շատ կարևոր է. Փաշինյան:

Կարևոր է, որ կողմերը հետաքրքրված են իրավիճակի կայունացմամբ. Վլադիմիր Պուտին: 

Սոչիում քննարկվել են եռակողմ  պայմանավորվածությունները, նախանշվել տարածաշրջանում կայունության ամրապնդման հետագա քայլերը։

Ողջունում ենք Բրյուսելում նախատեսված ձեր հանդիպումը. Պուտինը՝ Փաշինյանին ու Ալիևին:

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու:

Թեհրանում կլինի Շուշի անունով փողոց:

Հաստատվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք:  Առողջացել է 1539, մահացել՝ 40 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում