2022 թ. ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական՝ 0.9 տոկոսային կետով աճ կունենա. ԿԲ նախագահ

ԳԳոհար Սարգսյան

2022 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսանկյունից կարևոր ենք համարում ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում»,- ասաց Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ 2022 թվականին ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական՝ 0.9 տոկոսային կետով աճ կունենա, որի պայմաններում պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

«Գնահատվում է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված սահուն կոնսոլիդացիայի վարքագիծը և սահմանված հարկաբյուջետային կանոնների պահպանումը կնպաստեն ՀՀ պետական պարտքի բեռի նվազեցմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- ասաց Գալստյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում