Կրթական որակի բարելավման համալիր ծրագրի իրագործում Սյունիքում

ՄՄայա Խաչատրյան

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը Կառավարությունը սկսում է իրագործել Սյունիքի մարզից: 5 տարում կկառուցվի կամ կհիմնանոոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ: 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում՝ կառավարության ծրագրի դրույթն ու նախընտրական խոստումը հիշեցրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ամենակարևոր խնդիրը, որ մեր առաջ դրել ենք, հետևյալն է. որ կրթությունը իրականում հասանելի լինի Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների ամբողջ պոտենցյալը:

Կրթական ծառայություններից նույնիսկ լիարժեք օգտվելու դեպքում հիմա քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը: Վարչապետի սեղանին ևս մեկ վիճակագրական տվյալ է. տարրական դպրոցի ավարտին աշակերտների մոտ 35 տոկոսը դժվարանում է կարդալ և հասկանալ պարզ տեքստը: Կապան խոշորացված համայնքում կրթական ծրագրի համար կներդրվի 9 միլիարդ դրամ:

Նիկոլ Փաշինյան - Ենթադրենք՝ ունենք դպրոց և ոչ շատ հեռավարության վրա ունենք մանկապարտեզ, որ պետք է հիմնանորոգվեն: Պետք է հաշվակենք՝ և՛ դպրոցի, և՛ մանկապարտեզի համար մեզ պե՞տք է 2 մարզասրահ ունենալ, թե՞ կարելի է մի փոքր ավելի գումարով կամ ընդհանուրի 60 տոկոսով ունենալ ավելի մեծ և հարմարեցված մարզասրահ, որը կօգտագործվի և՛ նախակրթարանի, և՛ դպրոցի համար:

Մինչև 100 աշակերտով դպրոցների թիվը 31,5 տոկոս է. ամենաշատը Սյունիքում են՝ 2/3-ը: Առաջարկվում է Կապանի 31 գյուղից 6-ում պահպանել դպրոցները, 25-ում ստեղծել 7 կրթական հանգույց՝ ապահովելու տարբեր համայնքների երեխաների որակյալ կրթությունը:

Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Հանգույցների գործունեությունը ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ, ծրագրի մեջ ներառված են նաև տրանսպորտային միջոցները, ընդ որում՝ 6 դպրոց և 7, ընդհանուր 13-ից 5-ը նոր կառուցվող դպրոցներ պետք է լինեն, 8-ը՝ նորոգում:

Ծրագիրը ներառում է նաև բարձրորակ ուսուցչական կազմի համալրման ու ապահովման աշխատանք: Կբարելավվեն շենքային պայմանները, կրթական հաստատությունները ձեռք կբերեն նոր գույք, կկառուցվեն լաբորրատորիաներ: Կվերանայվեն կրթական ծրագրերը:

Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ունենում ենք դեպքեր, երբ տարիքային տարբեր խմբեր միասին որոշ դասապրոցես են կազմակերպում, մեթոդական առանձին աշխատանք է պահանջվում, համալիր ծրագիր է՝ ենթակառուցվածք, բովանդակություն:

Նիկոլ Փաշինյան - 2021-ին Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 5.6 տոկոսնը հնարավորություն, հասանելիություն ունի նախակրթարանային ուսուցման, սա շատ բանի մասին է խոսում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախադպրոցական և հանրակրթության ոլորտի խնդիրները, կարևորեց ծրագրի արդյունավետ իրականացումը:

Նիկոլ Փաշինյան - Պետք է մաքսիմալ արդյունավետ անենք, այսինքն՝ նախակրթարանը կառուցենք մոտ, և ընդհանուր ենթակառուցվածքը նախակրթարանի և դպրոցի հնարավորինս շատ լինեն, որ կարողանանք մի տեղ կենտրոնացնել, առավել մեծ ֆինանսներ կենտրոնացնել միացյալ կրթահամալիրի վրա:

Հանգուցային կրթահամալիրներ երեխաների տեղափոխման համար պետությունը ձեռք կբերի նոր տրանսպորտային միջոցներ, որոնք կունենան հատուկ գունանշում: Վարչապետը խնդիր դրեց, որ վարորդները կրկնակի քննություն հանձնեն, կրեն համազգեստ: Միայն Կապանի համար անհրաժեշտ կլինի 8 տրանսպորտային միջոց: Կնորոգվեն գյուղերից դպրոցներ տանող բոլոր ճանապարհները:

Նիկոլ Փաշինյան - Համալիրներն ապահովելու են, արդեն իսկ համալրվել են նոր գույքով, այդ շենք ոչ մի հին աթոռ չի մտնելու, որևէ հին բան չի մտնելու, ամբողջությամբ նոր միջավայր, որտեղ պետք է ապահովենք բարձրորակ կադրերով, որոնք ստանան պատշաճ աշխատավարձ: Այդ մեխանիզմն ունենք, մի քանի տարում կունենանք մի գծից վերև գտնվող ուսուցիչներ՝ ատեստավորման շնորհիվ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ևս մեկ վերլուծություն, ըստ որի՝ միայն կրթական բաղադրիչի ազդեցությամբ հնարավոր է ապահովել համախառն ներքին արդյունքի աճ:

Նիկոլ Փաշինյան - Եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեն ընթերցանուության, մաթեմատիկայի, բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա համախառն ներքին արդյունքը այլ հավասար պայմաններում 2015-ի նկատմամբ կաճի 293 տոկոսով: Սա կարևոր ռազմավարական ծրագիր է:  Նույն հետազոտությամբ 2019 թվականի արդյունքով 2018-19-ի մեր գիտելիքի աշակերտների իմացության ցուցանիշմերը շոշափելի աճ են արձանագրել: Մասնավորապես, Հայաստանը 2019-ի արդյունքներով 2015-ի նկատմամբ 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը՝ 30 տոկոսից 20 տոկոս, ընդհանուր ցուցանիշը խոր մտահոգիչ է մնում:

Կապան համայնքի բոլոր գյուղերը չէ, որ ունեն առանձին գործող դպրոցներ: 31 գյուղի երեխաների կրթությունը կազմակերպվում է 18 դպրոցում:

Ժաննա Անդրեասյան - Եթե ստեղծենք ենթակառուցվածքներ, առանց բնակության վայրի փոփոխության, նպաստելու է ժողովրդագրական աճին, կանխենք հակափաստարկը, որ ավելի կարևոր է շենքի ֆիզիկականը, կարևոր է, որ ապահովենք կրթական որակյալ ծառայություն և հասանելիություն:

Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Կապանի 31 գյուղական բնակավայրերի կենտրոնացված 13 համալիրի, 10-ի համար նախագծման մրցույթ է հայտարարվել:

482,3 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Կառավարությունը 482 միլիոն 302 հազար դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների կառուցման համար:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նպատակն է՝ նորոգման համար նախատեսել ֆինանսական միջոցներ: Դեռ հունիսին հայտարարվել էին մրցույթներ, կնքվել են պայմանագրեր:

Նիկոլ Փաշինյան - Սեզոնն ավարտվում է, մենք 500 կմ ճանապարհ կառուցելու մեր հանձնառությունը ի կատար ածո՞ւմ ենք, առանց սուբվենցիաների:

Գնել Սանոսյան - Այո:

Նիստի ավարտին վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիճակի մի փոքր կայունացում և ամենօրյա դեպքերի մի փոքր նվազում կա: Կատարվել է 954 հազար պատվաստում: Փաշինյանը կոչ արեց շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին, պատվաստվել՝ համավարակը հաղթահարելու և մահերից խուսափելու համար:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում