Հարկային եկամուտները շարունակում են աճել

ՄՄարիա Գաբրիելյան

Պետեկամուտների կոմիտեն այս տարվա հունվար-հոկտեմբերին 12.7 տոկոսով ավելի հարկեր է հավաքել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս պահին ծավալը 1 տրլն 279 մլրդ դրամ է: Ցուցանիշն աճել է ոչ միայն ճգնաժամային 2020-ի, այլև 2019-ի և 2018-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 6.9 և 27.7 տոկոսով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ հարկային եկամուտները չեն կարող ինքնաբերաբար ավելանալ, եթե տնտեսությունը ակտիվ չլինի:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իհարկե, 20 տոկոս ապրանքաշրջանառությունը չի կարող չբերել համապատասխան հարկային եկամուտներ: Բնականաբար, ենթադրվում է նաև, որ վարչարարությունը նույնպես բավարար մակարդակի է, այսինքն՝ ի վերջո, մենք հասել ենք մի տեղ, որ հարկային տեսուչն այլևս թշնամաբար չի տրամադրված տնտեսվարողի նկատմամբ, այլ էդ հարաբերությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

Հարկային եկամուտների աճի վրա, տնտեսագետների համոզմամբ, ազդել է 3 գործոն: Առաջինը հարկային մարմինների արդյունավետ վարչարարություն է:

Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Երկրորդ գործոնը տնտեսական աճի գործոնն է, երրորդը իր ազդեցությունը կարող է ունենալ գնաճը, քանի որ գնաճը հարկման բազա է մեծացնում, ու դա ևս իր ազդեցությունը կունենա, բայց ընդհանուր առմամբ այս աճի 12.7 տոկոս աճը բավական դրական է:

Նոյեմբերն ու դեկտեմբերը, ըստ կանխատեսումների, ավելի ակտիվ կլինեն հարկային մուտքերի առումով, և արձանագրված աճի ցուցանիշն ավելի կմեծանա. ևս մի գործոն, որն ազդել է հարկերի հավաքման տեմպի վրա:

Եղիշե Սողոմոնյան - Ծառայություն, շինարարություն և առևտուր, կարծում եմ, որ այս երեք ոլորտներն են, որ էդ աճը գեներացնում են: Էն որ տնտեսական աճի ցուցանիշն ավելի ցածր է եղել, քան հարկերի հավաքագրման աճն է, նախորդ տարվա նկատմամբ, դա նշանակում է էդ գերակատարումը ոչ միայն տնտեսական աճի հաշվին է, այլ նաև ստվերի կրճատման:

Սերգեյ Բագրատյան - Միայն ստվերի հաշվին չի կարող նման աճ լինել: Ստվերի հաշվին մենք կարող ենք այդ 12.7 տոկոսի 1-2 տոկոսը հաշվի առնել որպես ստվերից դուրս գալու նշան, բայց գիտեք աշխատատեղերի քանակով 651 հազարից ավելի աշխատատեղ այլևս մենք փաստել ենք և սա արդեն լուրջ թիվ է և նա նույնպես հարկեր է գեներացնում:

2021-ի բյուջեի ճշգրտված ցուցանիշով նախատեսված է հավաքել 1 տրլն 523 մլրդ 900 մլն դրամ, այս պահին պլանը կատարվել է 83.9 տոկոսով:



Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում